Մեծամորի ատոմակայանի շուրջ 160 աշխատողների այսօրվա հանդիպումը գործադիր տնօրենի հետ արդյունք չտվեց: Նրանց պահանջը` աշխատավարձը բարձրացնել 50 տոկոսով, մերժվեց: Ատոմակայանում միջին աշխատավարձի չափը 277 հազար 500 դրամ է:
«Ազատություն» ռադիոկայանին ատոմակայանի աշխատողները փոխանցեցին, որ իրենք անտեսեցին աշխատանքը շարունակելու մասին ՀԱԷԿ գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանի հորդորները:
«Մի ժամի չափով շարունակում էր մեզ համոզել, որ՝ մնացեք, աշխատեք։ Ոչ մի բան չստացվեց, իրենք դուրս եկան գլխավոր ճարտարագետի հետ։ Մենք՝ 162 հոգով մնացինք դահլիճում եւ որոշեցինք, որ մնում ենք մեր ասածի տերը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց ռեակտորային արտադրամասի առաջատար ճարտարագետ Ռուդիկ Ավետիսյանը՝ հայտարարելով, որ հանդիպումից հետո իրենք այլեւս աշխատանքի չեն գնա:
Այսօր լրացավ 162 աշխատողի՝ աշխատանքից ազատման մասին դիմում գրելու 30 օրը: Համաձայն աշխատանքային օրենսդրության, ատոմակայանի 450 աշխատողների մեկ երրորդը փաստորեն վաղվանից կլքի աշխատանքը:
Ռեակտորային արտադրամասի հերթափոխի պետ Գարեգին Խանգալդյանն ասաց, որ գիշերային հերթափոխի աշխատողները այնուամենայնիվ որոշ ժամանակ դեռ աշխատանքի կգնան: Նրանք կազմում են աշխատանքից ազատվելու մասին դիմում գրողների մոտ 30 տոկոսը։
«Այսօր գիշերվա հերթափոխը կգա, հերթափոխը կընդունի, կմնա կաշխատի այնքան ժամանակ, մինչեւ ատոմակայանի ղեկավարությունը կարողանա իրենց փոխարինող ճարի, քանի որ ռեակտորի անվտանգությունը ապահովելու համար ցանկացած դեպքում մարդիկ են պետք, մենք էլ այդ ամեն ինչը հասկանում ենք», - նշեց Խանգալդյանը։
ՀԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին՝ պատճառաբելով, թե զբաղված է ու հարցերի կպատասխանի ավելի ուշ: Նա մեկ ամիս առաջ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե «ատոմակայանում ոչ կարեւոր մարդիկ չկան»` չմանրամասնելով սակայն, թե ինչ տեղի կունենա, եթե 160 մարդ լքի աշխատատեղը: Մինչդեռ աշխատողները պնդում են, թե իրենց հեռացումը կազդի ատոմակայանի բնականոն գործունեության վրա:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե աշխատակիցների ազատմանը վերաբերյալ որոշում դեռեւս չի կայացվել:
«Ազատություն» ռադիոկայանին ատոմակայանի աշխատողները փոխանցեցին, որ իրենք անտեսեցին աշխատանքը շարունակելու մասին ՀԱԷԿ գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանի հորդորները:
«Մի ժամի չափով շարունակում էր մեզ համոզել, որ՝ մնացեք, աշխատեք։ Ոչ մի բան չստացվեց, իրենք դուրս եկան գլխավոր ճարտարագետի հետ։ Մենք՝ 162 հոգով մնացինք դահլիճում եւ որոշեցինք, որ մնում ենք մեր ասածի տերը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց ռեակտորային արտադրամասի առաջատար ճարտարագետ Ռուդիկ Ավետիսյանը՝ հայտարարելով, որ հանդիպումից հետո իրենք այլեւս աշխատանքի չեն գնա:
Այսօր լրացավ 162 աշխատողի՝ աշխատանքից ազատման մասին դիմում գրելու 30 օրը: Համաձայն աշխատանքային օրենսդրության, ատոմակայանի 450 աշխատողների մեկ երրորդը փաստորեն վաղվանից կլքի աշխատանքը:
Ռեակտորային արտադրամասի հերթափոխի պետ Գարեգին Խանգալդյանն ասաց, որ գիշերային հերթափոխի աշխատողները այնուամենայնիվ որոշ ժամանակ դեռ աշխատանքի կգնան: Նրանք կազմում են աշխատանքից ազատվելու մասին դիմում գրողների մոտ 30 տոկոսը։
ՀԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին՝ պատճառաբելով, թե զբաղված է ու հարցերի կպատասխանի ավելի ուշ: Նա մեկ ամիս առաջ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե «ատոմակայանում ոչ կարեւոր մարդիկ չկան»` չմանրամասնելով սակայն, թե ինչ տեղի կունենա, եթե 160 մարդ լքի աշխատատեղը: Մինչդեռ աշխատողները պնդում են, թե իրենց հեռացումը կազդի ատոմակայանի բնականոն գործունեության վրա:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե աշխատակիցների ազատմանը վերաբերյալ որոշում դեռեւս չի կայացվել:
Your browser doesn’t support HTML5