ԱՎԾ-ի տվյալներով` տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) այսօր հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա սեպտեմբերին` նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 9 տոկոսով:

Ըստ հրապարակման, այս սեպտեմբերին` 2010 թվականի սեպտեմբերի համեմատ, տնտեսության ճյուղերից ամենաշատն աճել է գյուղատնտեսությունը` 18.6 տոկոսով, արդյունաբերությունը աճել է 16.6 տոկոսով, թեեւ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 15.8 տոկոսով: Անկում է գրանցվել նաեւ շինարարության ոլորտում` 25.2 տոկոս:

Սարգիս Հարությունյան