Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում անցած ամիս տեղի ունեցած խոշտանգումների հետեւանքով «սուր փսիխոզ» ախտորոշմամբ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխված 19-ամյա զինծառայող Ժորա Մկրտչյանի գործով ձերբակալվածներ դեռ չկան։
Փաստի առնչությամբ ներկայումս երկու զինծառայողներ կայազորի կարգապահական մեկուսարանում են` զորամասի հրամանատարի կողմից նրանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժի հիման վրա։
«Այսօրվա դրությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, եւ հիմքերի ամբողջականության դեպքում նրանց միգուցե մեղադրանք առաջադրվի, կամ որպես կասկածյալ ձերբակալվեն», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Ամեն Հարությունյանը։
Հիշեցնենք, անցած շաբաթ 4 օրվա ընթացքում բանակում զինվորների մահվան 3 դեպք գրանցվեց։ Նախարարության քննչական ծառայության պետը տեղեկացրեց, որ նրանցից մեկի` հոկտեմբերի 9-ին մահացած 19-ամյա Վլադիմիր Ասատրյանի գործով այսօր ձերբայկալվել է կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար, դիրքի ավագ Վահան Եղիազարյանը` զինծառայողին վիրավորանք հասցնելու հատկանիշներով՝ Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նա այն անձանցից է, ում անունները երիտասարդը գրել էր իր ձախ ձեռքին: Մեկ անձ էլ ձերբակալված է Մատաղիսի զորամասում զոհված Յուրիկ Ներսիսյանի գործով։ Արմեն Հարությունյանը հերքեց այն տեղեկությունները, որ երիտասարդի վրա նախկինում 1 անգամ կրակած են եղել, նա վիրավորված հոսպիտալում է եղել եւ մայրը խնամել է։
«Տիկին Քնարիկը ընդհանրապես որդու ծառայության վայրում չի եղել, հոսպիտալում նրան, բնականաբար, չի էլ տեսել եւ չի էլ խնամել։ Կրակոցի մասին, որ իբր նա կրակոցից վիրավորված լինի՝ առաջին անգամ եմ լսում, եւ եթե եղած լիներ ինքը անպայման տեղեկացված կլիներ։ Նրա մոտ եղած տեղեկությամբ որդին ընդամենը մի քանի օր ջրծաղիկի կասկածանքով տեղափոխված է եղել բուժկետ, որտեղ բժշկական օգնություն ստացել է», - նշեց նախարարության քննչական ծառայության պետը՝ հավելելով. - «Բացի դրանից, դատաբժշկական փորձաքննության ընթացքում դիահերձման ժամանակ նրա մարմնի վրա բացի հրազենային այդ վնասվածքից, որը ինքն իրեն է պատճառել հրազենով, այլ որեւէ վնասվածք ընդհանրապես չի եղել»։
Անցած շաբաթ 21-ամյա Արամ Մելքոնյանի մահվան կապակցությամբ դեռեւս ձերբակալվածներ չկան:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ են դեպքերն հաճախ անմիջապես «ինքնասպանություն» որակվում, արդյո՞ք դա կանխակալ վարկած չէ, որից հետո ապարատը կարող է աշխատել արդեն այդ վարկածը ապացուցելու ուղղությամբ. Արմեն Հարությունյանը այսպես պատասխանեց. - «Երբ որ գնում են դեպքի վայր, դեպքի վայրում ունեն դիակ մի մարմնական վնասվածքով, ունեն հրազեն, մի պարկուճ, գրություն՝ «այս կապակցությամբ կրակոցը կատարում եմ, կներես, եւ այլն», ծնողներին հասցեագրված, կամ սիրած աղջկան հասցեագրված, նման դեպքերում Քրեական օրենսգրքի 110 հոդվածով էլ հարուցվում է քրեական գործը, որովհետեւ ունեն այն, ինչը այդ պահին հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ տվյալ դեպքում տեղի է ունեցել ինքնասպանություն։ Բայց եթե անձը գտնվում է զինվորական ծառայության մեջ, նաեւ տրամաբանական է, որ նույն անձնավորությունը ուրեմն առողջ անձնավորություն է, եւ դրա համար էլ ինքնասպանության հասցնելու կապակցությամբ հարուցվում է քրեական գործ 110 հոդվածի առաջին մասով։ Քրեական գործի հարուցման նախաքննության, հետաքննության օրինականության նկատմամբ հսկություն է իրականացվում Հանրապետության դատախազության ստորաբաժանումների կողմից, եւ եթե այդ որոշումներից որեւէ մեկը լիներ անօրինական, չհիմնավորված, ուրեմն նման որոշումները կվերացվեին կամ կտրվեր ցուցում այլ հոդվածով հարուցելու քրեական գործ»։
Արմեն Հարությունյանը նաեւ հայտարարեց, որ երաշխավորում է իրենց վարույթում քննվող գործերի քննության անաչառությունն ու քննության ընթացքում կոռուպցիայի բացակայությունը՝ չնայած հնչող մեկնաբանություններին, որ որքան ուշանում են ձերբակալությունները, այնքան մեծանում է կոռուպցիայի ռիսկը։
«Այսօրվա դրությամբ նման ռիսկեր ընդհանրապես ծառայության գործունեության ընթացքում չկան եւ ասեմ, որ նման ռիսկերը ես նույնիսկ բացառում եմ, որովհետեւ բազմաթիվ կառույցների հսկողության ներքո է ընթանում նախաքննությունը», - հավելեց պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Ամեն Հարությունյանը։