Պաշտպանության նախարարության Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով։
Նա ձերբակալվել է այսօր՝ զինդատախազության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ պաշտպանության նախարարության իրավապահ մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում։
«Հարուցված այլ քրեական գործ կար, որի նախաքննության ընթացքում այլ անձ հայտարարություն է տվել, եւ դրա արդյունքում ձեռնարկված միջոցառումները հանգեցրել են այն բանին, ինչ որ այսօր ունենք», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրեց պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Ամեն Հարությունյանը։
Նախնական տեղեկություններով, հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետը ձերբակալվել է 2 հազար դոլար կաշառք վերցնելու կասկածանքով։ Նախարարության տեղեկատվության համաձայն, ժամկետային զինծառայողի հարազատներից մեկը այդ բժշկին կաշառք է տվել մի քանի ամսվա ժամկետային զինծառայողին վաղաժամ զորացրելու համար ոչ օրինական հիմքեր նախապատրաստելու ակնկալիքով։
Արմեն Հարությունյանը ձեռնպահ մնաց գործի վերաբերյալ մանրամասներ հաղորդել՝ միաժամանակ տեղեկացնելով․ - «Ներկայումս պաշտպանության նախարարության քննչական ծառայության վարույթում մի շարք հարուցված քրեական գործեր կան, նյութեր կան, որոնց ընթացքում ստուգվում են այս կամ այն անձանց որոշակի շրջանակի զորակոչի օրինականության հարցը, ինչպես նաեւ զորացրման օրինականության հարցը»։

Your browser doesn’t support HTML5