Բըրնսը եւ Ալիեւը քննարկել են ղարաբաղյան գործընթացը

Այսօր Բաքու ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ նշվել է մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ հարաբերությունների հաջող զարգացումը եւ վստահություն է արտահայտվել, որ երկկողմ կապերը ավելի կընդլայնվեն։

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, գլոբալ էներգետիկ նախագծերում համագործակցության, ինչպես նաեւ Աֆղանստանում միջազգային խաղաղապահ առաքելությանը ադրբեջանցի զինծառայողների մասնակցության հարցերին։