Դոնեցկում կհանդիպեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները

Ուկրաինական Դոնեցկ քաղաքում այսօր հանդիպելու են Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Դիմիտրի Մեդվեդեւը եւ Վիկտոր Յանուկովիչը:

Ինչպես հայտարարել է Յանուկովիչը, եթե պաշտոնական Մոսկվայի հետ գազի գնի շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, ապա Ուկրաինայի կառավարությունը ստիպված կլինի բարձրացնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը: