Ուրբաթ օրը Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ կրկին հավաքվել էին Աջափնյակ համայնքում երկու կիսակառույց շենքերում բնակարանների խաբված գնորդները` պահանջելով, որ իրենց ընդունի Սերժ Սարգսյանը:
Բողոքավորներն ուզում են հանդիպել անձամբ երկրի նախագահի հետ, քանի որ, իրենց պնդմամբ` նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ նախորդ հանդիպումների ընթացքում խնդրի լուծման առարկայական խոստում չեն ստացել:
Գեւորգ Չաուշի, 17/3 եւ Նորաշեն, 37 հասցեներում շենքերի շինարարությունը սկսել է «Նորաշեն-2007» կոոպերատիվը, որոշ ժամանակ անց պարզվել է, որ նույն բնակարանը վաճառվել կամ խոստացվել է տարբեր մարդկանց: Կոոպերատիվի անդամներից շատերը, մինչդեռ, վաճառել կամ փոխանակել են հին բնակարանները:
«Տարիներ շարունակ մենք գումարներն ենք ներդրել` մի օր այդ շենքում մեր բնակարանը ձեռք բերելու ակնկալիքով: Սակայն վերջերս տեղի է ունեցել մի շինծու գործարք, որի արդյունքում հայտնվել են նոր սեփականատերեր, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում մեզ որպես այդ շենքի բնակիչ ճանաչել: Դեռ ավելին` հորդորում են ընդհանրապես շենքի տարածքում չհայտնվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցուցարարներից մի կին:
«Նորաշեն–2007» սպառողական կոոպերատիվի նախագահ` այժմ ձերբակալված Արմեն Թադեւոսյանի եւ նրա գործընկեր` հետախուզման մեջ գտնվող Լուսաբեկ Սամվելյանի կողմից մի շարք քաղաքացիներին պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նաեւ «Էսկո կոնցեռն» ընկերության հիմնադիր նախագահ Սարգիս Աղաբեկյանը, որը, բնակիչների խոսքով, արդեն վերադարձրել է 23 բնակարան:
Երկու շենքերում մոտ 80 բնակարաններ այժմ տարբեր մարդկանց են պատկանում:
Բնակիչների պնդմամբ` այդ մարդկանց թվում են Ազգային ժողովի պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ), Արսեն Աբրահամյանը («Բարգավաճ Հայաստան»):
Զրուցակիցներիս ունեցած տեղեկություններով` մասնավորապես Հերմինե Նաղդալյանի դեպքում կոոպերատիվի ղեկավարությունը տոկոսով գումարի դիմաց բնակարանները որպես երաշխիք է տվել նրան:
«Հիմա իրենց փողն են պահանջում, բայց քանի որ կոոպերատիվը ոչ մի գումար չունի, իրենց համարում են բնակարանի տերեր», - ասաց ցուցարարներից մեկը:
Հերմինե Նաղդալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրեն վերագրվող մեղադրանքները սուտ որակեց: Ավելին` ասաց, որ ինքը եւս այս գործով տուժող է. - «Բնակարան ենք վերցրել: Ինչպես իրենք, այնպես էլ մենք այս ժուլիկների պատճառով նույն ձեւի տուժող ենք, ինչպես մնացածները, որոնք ցույց են անում: Մենք օրինական ձեւակերպված վկայական ունենք»:
Ցուցարարները պահանջում են նոր կառուցապատուղից իրենց հետ նորից պայմանագրեր կնքել` հաշվի առնելով մինչեւ այժմ արված մուծումները:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին ընդունեց նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ով, հանդիպման մասնակիցների փոխանցմամբ, խոստացել է, օգտագործելով ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, փորձել ի նպաստ բնակիչների լուծում գտնել: