Վերջին շրջանում հայկական բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների թիվը վկայում է լրջագույն արժեքի կորստի մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը։
«Այս իշխանությունները ուղղակի ի վիճակի չեն այս երկիրը ղեկավարել։ Ես սարսափում եմ բանակում կատարվող դեպքերից․ 3 զոհ 5 օրվա ընթացքում՝ սա կատաստրոֆա է Հայաստանի համար», - նշեց ընդդիմադիր գործիչը։ - «Այս վիճակով, երբ արդեն 190 հոգի լրացավ երեք տարվա ընթացքում խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների թվի, սա նշանակում է՝ Հայաստանում ծառայելը մարդու համար դառնում է վտանգավոր, սա նշանակում է, որ բանակի մարտունակությունը ընկնում է, սա նշանակում է, որ ծանր դեպքերի ժամանակ, պատերազմական իրավիճակների ժամանակ ժողովուրդը, քաղաքացին, ծնողը ամեն ինչ անելու է իր երեխային բանակ չուղարկելու համար։ Սա ուղիղ գծով խփում է Հայաստանի ազգային անվտանգությանը»։
Արամ Մանուկյանի գնահատմամբ, Հայաստանի ամենամեծ խնդիրը բանակում տիրող իրավիճակն է։
«Մեր բանակի խնդիրները, մեր պաշտպանության, մեր անվտանգության, մեր երկրի անվտանգության, այն դեպքում, երբ մենք դեռ գտնվում ենք խախուտ վիճակում, լրջագույն պրոբլեմ են», - նշեց ՀՀՇ վարչության նախագահը՝ հիշեցնելով, որ վերջին ամիսներին իր ելույթներում թիվ մեկ խնդիր համարում էր արտագաղթը, սակայն վերջին ամսվա ընթացքում բանակում զոհերի թիվը՝ «եկավ նույնիսկ ծածկեց, դոմինանտ դեր գրավեց մեր պրոբլեմների մեջ»։
Արամ Մանուկյանի խոսքով, ստեղծված իրավիճակում իշխանությանը ոչինչ չի մնում, քան պաշտոնից հեռանալը։
«Այս կորուստների դեպքում այս իշխանությունը ոչինչ չի անում։ Այդ իշխանությունը, ոչինչ չանելու դեպքում, միայն հեռանալու ճանապարհը ունի», - ընդգծեց ընդդիմադիր գործիչը։
Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն այլեւս դադարեցված երկխոսությանը` Արամ Մանուկյանը ասաց. - «Մենք օգտագործեցինք բոլոր հնարավոր միջոցները` խնդիրները խաղաղ լուծելու… Բայց այս իշխանությունները չկարողացան վեր կանգնել այն գործողություններից, որ արել են: Մարտի 1-ի, քաղբանտարկյալների ամբողջ գործընթացի հեղինակներն իրենք են եւ իրենք տեր կանգնեցին իրենց կատարած հանցագործություններին»:
«Հայ ազգային կոնգրեսը կհասնի իշխանափոխության», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը` հավելելով, որ այդ նպատակով Կոնգրեսը կիրառելու է տարբեր մեթոդներ, անգամ անակնկալներ խոստացավ:

Your browser doesn’t support HTML5