Ադրբեջանի ներքին գործերի նախարարը գալիս է Երեւան

Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը այսօր ուղեւորվել է Երեւան` մասնակցելու ԱՊՀ-ի երկրների ներքին գործերի նախարարների նիստին։ Այդ մասին ադրբեջանական լրատվական գործակալություններին հայտնել են երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

Երկօրյա նիստի մասնակիցները քննարկելու են ԱՊՀ-ի երկրների համագործակցության առաջնահերթ ուղղությունները, հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման հետ կապված իրավիճակը, կիբեռհանցագործության դեմ պայքարի եւ այլ հարցեր։