Ղարաբաղում կրկին զինվոր է մահացել, ենթադրաբար՝ նա ինքնասպանություն է գործել

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի Լրատվության եւ քարոզչության բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ «հոկտեմբերի 12-ին ժամը 12.40-ի սահմանում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը»:

Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն: