Գյումրիում շատ ընտանիքներ շարունակում են գոյատեւել մասնավոր տրանսֆերտների հաշվին

Արտագնա աշխատողները օդանավակայանում, արխիվային լուսանկար

Գյումրիում ամեն երկրորդ կամ երրորդ ընտանք ապրում է դրսից ստացվող գումարների հաշվին: Ինչպես վիճակագրությունն է փաստում, աճել է հանրապետություն մուտք գործող տրանսֆերտների ծավալը:

Գյումրիում գործող բանկերի մասնաճյուղերի տնօրեններից շատերը հրաժարվեցին մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ զրուցել «Ազատություն» ռադիոկայանի հետ: Միայն «Ինեկո» բանկի Գյումրիի մասնաճյուղ կառավաիչ Էդուարդ Հակոբյանը համաձայնեց զրուցել` ասելով, որ տրանսֆերտների աճը պայմանավորված է սեզոնային բնույթով եւ արտագնա աշխատանքի մեկնողների թվի ավելացմամբ:

Your browser doesn’t support HTML5

Գյումրիում շատ ընտանիքներ շարունակում են գոյատեւել մասնավոր տրանսֆերտների հաշվին