ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում այսօր մեծ էկրանի վրա կցուցադրվի «Եվրո 2012»-ի խմբային փուլի Իռլանդիա-Հայաստան հանդիպումը:
«Պայմանավորվեցինք ուսանողական խորհուրդով, որ եթե մեր հավաքականը հաղթեր Մակեդոնիային, մեծ էկրանով հաջորդ խաղը ցուցադրելու ենք այստեղ: Առավոտից ուղարկել ենք sms-ներ դասախոսներին, թռուցիկներով տեղեկացրել ենք ուսանողներին», - ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը:
Համալսարանի բակում հավաքվելու են ժամը 22-ից, խաղը 22.45-ին է: Իսկ հաղթանակի դեպքում խոստանում են հրավառություն:
«Հայկական առաջին ճակատ» ֆան ակումբը իր ավանդական երթը կկազմակերպի երեկոյան: Խաղին կհետեւեն նաեւ տարբեր սրճարաններում եւ բարերում: Սրճարաններից մեկի մենեջերը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց. - «Տեղ չի լինում ընդհանրապես նստելու: Ֆաները հավաքվում են ու առանց մի րոպե լռելու՝ ոգեւորում են մեր հավաքականին»:
Եթե Մակեդոնիայի հետ խաղից առաջ երկրպագուները որոշակի մտավախություն ունեին հաղթանակի վերաբերյալ, ապա այսօր գրեթե համոզված են, որ մեր հավաքականը հաղթելու է` չնայած խաղում է Իռլանդիայում, որի թիմն ավելի ուժեղ է, քան Մակեդոնիայի հավաքականը:
Բուքմեյքերները հավատում են Իռլանդիայի հաղթանակին, որն այս պահի դրությամբ գնահատել են 1.75 գործակցով: Հայաստանի հաղթանակը ՝ 4, ոչ ոքին՝ 3.8 գործակիցներով:
Բուքմեյքերական ընկերություններից մեկից «Մաքլիբերթի»-ին փոխանցեցին, որ թեեւ այսօր ավելի քիչ խաղադրույքներ կան Հայաստանի հաղթանակի վրա, քան Մակեդոնիայի հետ հանդիպման ժամանակ, այդուհանդերձ, հայերը խաղադրույքներ են կատարում միայն մեր հաղթանակի վրա:

Your browser doesn’t support HTML5