Ղարաբաղի բանակում զինվոր է մահացել. պաշտոնական վարկածը` ինքնասպանություն

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում երեկ զինվոր է մահացել։

Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրության համաձայն` 19-ամյա ժամկետային զինծառայող Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը «հոկտեմբերի 9-ին ժամը 10.40-ի սահմանում հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել»։

Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են, տարվում է քննություն, հաղորդում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը։