Շաբաթ երեկոյան կայացած հանրահավաքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, որ դադարեցնում է ութ օր տեւած հանրահավաք-նստացույցերը:
«Առաջարկում եմ ժամանակավորապես դադարեցնել միջոցառումը եւ պահանջված պահին պատրաստ լինել անժամկետ նստացույցի», - ասաց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանը այսօր ելույթի փոխարեն ներկայացրեց «Շուրջօրյա նստացույց-հանրահավաքի բանաձեւ» վերնագրով փաստաթուղթը, որը, նրա խոսքով, ընդունվել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի կողմից, ապա համաձայնեցվել քաղխորհրդի անդամների եւ տարածքային կառույցների ղեկավարների հետ:
Մոտ երկու տասնյակ կետերից բաղկացած բանաձեւով ՀԱԿ-ը նշում է, որ այս երկարատեւ միջոցառման ամենակարեւոր նվաճումը դարձավ «2008 թվականի մարտի 1-ի սպանդից եւ ընդդիմության համակիրների դեմ սանձազերծված դաժան քաղաքական հալածանքներից հետո երկրում հաստատված վախի մթնոլորտի հաղթահարումը»:
Տեր-Պետրոսյանը նաեւ ասաց, թե իրենց միջոցառումները ցույց տվեցին, որ Կոնգրեսն է այն միակ ուժը, որն իրոք սահմանադրական կարգի վերականգնման խնդիր է դրել իր առջեւ` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու համար:
Բանաձեւով ՀԱԿ-ը նաեւ արձանագրում է, որ զրոյի է հավասարեցվել կեղծ ընդդիմության իստիտուտը:
«Ներկա միջոցառումը լիովին բացահայտեց վճռական գործողությունների կոչ անող եւ այդ կապակցությամբ Կոնգրեսին օրնիբուն մեղադրող ուժերի, անհատների, տարատեսակ վերլուծաբանների սնանկությունը: Երբ Կոնգրեսը իսկապես դիմեց վճռական քայլի` ինչպիսին շուրջօրյա նստացույցն ու ամենօրյա հանրահավաքներն են, այդ մարդիկ պարզապես չքացան ասպարեզից», - ասաց ՀԱԿ առաջնորդը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով` իշխանությունները դիմեցին բոլոր անօրինական միջոցներին, շուրջօրյա ակցիաների մարդաշատությունը թույլ չտալու նպատակով:
«Սկսելով շուրջօրյա հանրահավաքները` ՀԱԿ-ը պատրաստակամություն հայտնեց դրանց զուգընթաց վերսկսել առկախված երկխոսությունը իշխանության հետ, սակայն վերջինիս կատարյալ անհաղորդությունը, մեզ ստիպեց անիմաստ համարել այս բանակցությունների շարունակումը, միաժամանակ, սակայն, հայտարարելով, որ եթե կոալիցիոն պատվիրակությունը այս անգամ արդեն ոչ թե մեր, այլ իր սեփական նախաձեռնությամբ դիմի մեզ, մենք չենք հրաժարվի գոնե քննարկել երկխոսության վերականգման հնարավորությունը, որը ես, սակայն, համարում եմ արդեն շատ քիչ, որովհետեւ սա էլ, կարծեք, դադարել է այժմեական լինել: Նույնիսկ արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրություններն են դադարել այժմեական լինել: Այսօրվանից մեր գլխավոր, հիմնական, միակ լոզունգը լինելու է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿ առաջնորդը նաեւ ասաց, որ անցած ութ օրերի ընթացքում Ազատության հրապարակում տեղադրված վրաններում 1000 մարդ է գիշերել, եւս 1000-ը գիշերել են հրապարակի նստարաններին, իսկ երեկոյան ամենօրյա հանրահավաքներին, նրա խոսքով, մասնակցել է 100 հազարից ավելի մարդ:
Արձագանքելով ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքները դադարեցնելու որոշմանը` իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դրական է գնահատում այն:
«Հանրահավաքները չընդհատվող գործընթացներ չեն կարող լինել, տրամաբանորեն պիտի ավարտվեին, մանավանդ հիմնականում անօրինական հանրահավաքներ էին: Նախընտրական ժամանակաշրջան ենք ապրում, կարծում եմ, ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ոչ թե ժողովրդին կանչի իր մոտ այլ ինքը գնա ժողովրդի մեջ եւ իր գաղափարախոսությունը կամ սկզբունքները ներկայացնի ժողովրդին», - ասաց Սահակյանը:
Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի` ընդդիմության պահանջի վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահն ասաց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը «որեւէ ակնհայտ նոր բան չի ասել»:
«Փորձում են իշխանության գալ եւ ելքեր են փնտրում, կարծում եմ, յուրաքանչյուր թիմ էլ իր ռազմավարությունն ունի եւ փորձում է ժողովրդի նկատմամբ ազդեցիկ միջավայր ստեղծել առաջիկա ընտրություններում որոշակի հաջողություններ ունենալու համար», - ասաց Սահակյանը:
ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, որի ընթացքում ՀԱԿ-ը կներկայացնի իր հետագա անելիքներն ու ծրագիրը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը մինչեւ տարեվերջ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով շուրջօրյա հանրահավաքները սկսեց սեպտեմբերի 30-ին` միաժամանակ իշխանություններին առաջարկելով վերսկսել ընդհատված երկխոսությունը: Սակայն, ի պատասխան, ընդդիմության հետ երկխոսող իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները հանդես եկան հայտարարությամբ` նշելով, որ ընդդիմության հետ կերկխոսեն ՀԱԿ-ի «անօրինական հավաքի» ավարտից հետո: Այս բանից հետո ՀԱԿ-ը հայտարարեց, որ «անիմաստ է համարում նման իշխանության հետ որեւէ երկխոսություն»: