Դատական փակ նիստում երեք ժամ քննարկելուց հետո Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը չորեքշաբթի օրը բավարարեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը:
Առաքելյանը կալանավորված է օգոստոսի 9-ից` Կարապի լճի շրջակայքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Նախնական երկամսյա կալանքի ժամկետը լրանում էր 4 օրից, ուստի Հատուկ քննչական ծառայությունը դատարանին միջնորդել էր կալանավորման ժամկետը եւս երկու ամսով երկարացնել:
Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դատարանի որոշումը որակեց «անհիմն»` հայտարարելով, որ ակտիվիստին անազատության մեջ պահում են «ոստիկանության աշխատակիցների կողմից նրա եւ նրա ընկերների նկատմամբ գործադրված ապօրինությունները որեւէ կերպ քողարկելու եւ մեղքը ամբողջությամբ երիտասարդների վրա բարդելու դրդապատճառներով»:
Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Այս գործով նախաքննությունը երկու անգամ վերսկսվել է: Առաջին անգամ այն տեւեց 18 օր, երկրորդ անգամ` շուրջ մեկ շաբաթ: Սեպտեմբերի 13-ին Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը տեղեկացրել էր նախաքննության ավարտի մասին, որից հետո հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 16-ին գործը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու համար: Քանի որ գործով մյուս մեղադրյալները նախաքննության ընթացքում ցուցմունք էին տվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների ենթարկվելու կապակցությամբ, ուստի դատախազությունը վկայակոչեց գործի օբյեկտիվ ու բազմակողմանի քննության անհրաժեշտությունը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանո՞վ է այսօր օբյեկտիվ քննություն իրականացվում, ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը պատասխանեց. - «Եթե ոստիկաններին մեղադրանք կառաջադրվի պաշտոնական լիազորությունների շրջանակներից դուրս գործողություններ կատարելու համար, այդ դեպքում իսկապես քննությունը օբյեկտիվ կհամարենք: Բայց նաեւ ավելացնեմ, որ օբյեկտիվ քննություն համարելու համար առնվազն Տիգրան Առաքելյանի արարքը պետք է վերաորակավորվի: Էլ չեմ ասում, որ նրա մասով քրեական հետապնդումը պետք է կարճվի»:
Հիշեցնենք, իրավապահները պնդում են առանց դնչկալի շան վարկածը, որին ինչ-որ քաղաքացի տարել է զբոսանքի, ոստիկանները մոտեցել են, դիտողություն են արել, քաղաքացին ներողություն է խնդրել, եւ այդ ժամանակ Տիգրան Առաքելյանն ու մյուսները մոտեցել են, սկսել են հայհոյել, ագրեսիվ վարք ցուցաբերել:
Ընդդիմադիր ակտիվիստներն էլ պնդում են, որ շան հետ կապված գործողություն բացարձակ չի եղել. իրենք տեսել են ոստիկաններին` երկու քաղաքացիների հետ, իրենց բնորոշմամբ՝ «փողոցային խոսակցություններով ռազբորկա անելիս եւ ձեռքերը արհամարհանքով նրանց գրպանը տանելիս», որից հետո միջամտել են:
Գործում որպես մեղադրյալ ընդգրկված մյուս ակտիվիստ Արտակ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ առերեսումների ժամանակ իրավապահները շարունակում են կեղծ ցուցմունքներ տալ։ «Անտրամաբանական կեղծ ցուցմունքներ են տալիս, որ կոծկեն իրենց ապօրինի արարքները», - ասաց նա:
Տիգրան Առաքելյանը շարունակում է ցուցմունքներ չտալ:
Հիշեցնենք, որ այս միջադեպն ու Առաքելյանի ձերբակալությունը դարձան իշխանությունների հետ ընդդիմության երկխոսության առկախման, ապա` դադարեցման պատճառը: ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքելով ակտիվիստի կալանավորման ժամկետը երկարաձգելու դատարանի այսօրվա որոշմանը, հայտարարեց, թե «ռեժիմը համառում է»:
«Նրանց դեռ թվում է, որ մարդկանց դեմ բռնաճնշումներով, ճանապարհներ փակելով, մարդկանց երթուղայիններից հանելով, ակտիվիստներին բանտերում պահելով կարող են երկիր կառավարել: Վաղ թե ուշ նման բթամիտ, իր կառավարման մեթոդները միայն բռնաճնշումների մեջ փնտրող ռեժիմը հեռանալու է», - ասաց Զուրաբյանը:
Լեւոն Զուրաբյանը Եվրախորհրդին կոչ արեց գնահատել, ընդդիմության բնորոշմամբ` «քաղբանտարկյալ» Տիգրան Առաքելյանին բանտում պահելու փաստը: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, ինչպես հայտնի է, քննարկվում է Հայաստանի ժողովրդավարության վիճակը:
«Եվրոպայի խորհուրդը արդեն երկար պատմություն ունի Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման փաստերի վրա աչք փակելու, հնարավոր է, որ այս անգամ էլ փակի», - ասաց Զուրաբյանը:

Your browser doesn’t support HTML5