«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չորեքշաբթի օրը այցելեց Երեւանի Ազատության հրապարակ։
Նա մոտեցավ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, երկու գործիչները մոտ 15 րոպե առանձին զրուցեցին։
Նախքան Տեր-Պետրոսյանին մոտենալը Հովհաննիսյանը զրուցեց արդեն 5-րդ օրը շուրջօրյա հանրահավաքին մասնակցող քաղաքացիների հետ, որոնք նրան դիմեցին կոչերով։ «Միահամուռ լինենք, իմ ու քո չկա, եկեք մեկ բռունցքի նման այսօր Հայաստանը շտկենք», - «Ժառանգության» առաջնորդին ասաց հանրահավաքի մասնակից մի կին։
Իր այցելության նպատակի մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. - «Սա մեզ բոլորին պատկանող հրապարակն է, երբ որ ես այստեղ հացադուլ էի 15 օր, դա իմ հրապարակը չէ` դա մեզ բոլորին է պատկանում։ Ուստի ես եկել եմ իմ համաքաղաքացիների հետ զրուցելու, զորակցելու»։
Երբ Ազատության հրապարակում քաղաքացիները փորձում էին պարզել, թե, ի վերջո, ինչո՞ւ նախորդ ամիսներին «Ժառանգություն»-ը չմիացավ ՀԱԿ-ին, Հովհաննիսյանին մոտեցավ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։ Նրանք զրուցեցին բողոքի ակցիայի մասնակիցների ներկայությամբ։
«Պիտի ժամանակակից, նոր բանաձեւ գտնվի, որը ավելի ընդգրկուն դարձնի նպատակի իրացումը եւ ընդհանրապես` պայքարը։ Յուրաքանչյուրը առանձին-առանձին կարող է իր համակիրների հետ խոսի, բայց կարեւոր է, որ նաեւ այդ ժողովուրդը, որ իրենից դուրս են, բացակա ժողովուրդը, միանան եւ ուժ դառնան։ Եվ դա բոլորիս պարտականությունն է», - ասաց «Ժառանգության» առաջնորդը։
«Մենք մեր գործը անում ենք։ Օրինակ, ես անձամբ կոչ եմ արել բոլոր առողջ քաղաքական ուժերին, բոլոր առողջ հասարակական ուժերին` համախմբվել այս պայքարում», - ասաց Զուրաբյանը, ինչին Հովհաննիսյանը արձագանքեց. - «Որոշ բաներ առանց կոչի էլ կարող են լինել եւ կլինեն»։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. - «Ժառանգություն»-ը` թե՛ արտահերթ ընտրությունների պահանջի հետամուտ, թե՛ ընդհանրապես ցանկացած քաղաքական լուծումի համար պատրաստ է համատեղ մասնակցության եւ համատեղ բանաձեւի կրկնությունը առաջարկել քաղաքական բոլոր ուժերին եւ հատկապես մեր համաքաղաքացիներին»։
Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ զրույցից հետո «Ժառանգության» առաջնորդը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դա քաղաքավարական զրույց էր, որում շոշափվել են նաեւ քաղաքական հարցեր։ Հովհաննիսյանը բացասական պատասխանեց իր եւ իր կուսակցության հետագա գործունեության վրա այդ հանդիպման ուղղակի ազդեցության հնարավորության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին։
«Ժառանգության» եւ ՀԱԿ-ի հարաբերությունները, հիշեցնենք, վատացել էին 2009 թվականի գարնանից` Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների կապակցությամբ: Միասնական ցուցակի վերաբերյալ բանակցություններն այդ ժամանակ ձախողվել էին: Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ` 2008 թվականի նախագահական ընտրություններին «Ժառանգություն»-ը որոշել էր սատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Հարցին, թե հնարավոր է, որ այդ հարաբերությունները կրկին սերտանան, կմասնակցի արդյոք «Ժառանգություն»-ը ՀԱԿ-ի առաջնորդությամբ Ազատության հրապարակում շարունակվող շուրջօրյա հանրահավաքներին եւ պատրաստվում է արդյոք այսօր խոսել հարթակից, Րաֆֆի պատասխանեց. - «Ոչ: Միգուցե այս փուլում լռությունը ավելի ճշգրիտ եւ ամբողջական խոսք է, քան ճառասանությունը: Միգուցե օրը գա, որ նաեւ ճառասանություն լինի: Հիմնական անելիքը, ոչ թե ասելիքը, անելիքը այս ներքեւի հարթակում է»:

Your browser doesn’t support HTML5