Այսօր երեկոյան Ազատության հրապարակում նախատեսված է նախկիններից տարբերվող հանրահավաք-ասուլիս. ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Կոնգրեսի այլ պատասխանատուները հարթակից կպատասխանեն ոչ միայն լրագրողներին, այլեւ քաղաքացիներին հուզող հարցերին:
Միաժամանակ, ՀԱԿ-ը ահազանգում է, որ ուժեղացվում են իշխանությունների կողմից գործադրվող ճնշումները. ոստիկանները արգելում են մարզերից տրանսպորտային միջոցների` այդ թվում անհատ տաքսիների մուտքը Երեւան:
«ԳԱԻ-ն կանգնացնում է, ասում է` չպիտի գնաս», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Աշտարակից եկած հանրահավաքի մասնակիցներից մեկը` հավելելով, որ խոչընդոտվում է նաեւ տաքսիների մուտքը մայրաքաղաք:
Տափերականի մի բնակիչ, որ անձնական հարցերով է Երեւան եկել, պատմեց, որ ստիպված է եղել մի քանի մեքենա փոխել եւ մեծ գումար վճարել տաքսու վարորդներին:
Շարունակում են փակ մնալ Ազատության հրապարակին հարող սրճարաններն ու զուգարանները:
«Սրճարանները եւ զուգարանները լուրջ քաղաքական խնդիր է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հեգնեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` շարունակելով. - «Անգամ ուզում ես խղճալ այդ մարդկանց, որ դա որպես մեթոդ կիրառում են ժողովրդավարության դեմ»:
Ոստիկանությունը շարունակում է զգուշացումները, թե հավաքն ապօրինի է եւ կոչ է անում հավաքել վրանները, որոնց թիվը, ի դեպ, ուրբաթ օրվանից ի վեր աճելով` այսօր հասել է արդեն 7 տասնյակի: