Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այս աշնանը այցելելու է Վրաստան։ Այդ մասին «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությանը հայտնել են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից` հավելելով, որ նախագահի այցի կոնկրետ ժամկետները դեռեւս համաձայնեցված չեն։
«Դա Հայաստանի նախագահի պլանային այց է Վրաստան։ Հոկտեմբերի առաջին կեսին կհամաձայնեցվի նախագահի այցի ճշգրիտ ժամկետը», - «Նովոստի-Գրուզիա»-ին փոխանցել են Հայաստանի դիվանագիտական առաքելությունից։