Ավելի քան մեկ տարի պարապուրդի մատնված «Նաիրիտ» գործարանը ամսական ծախսում է մոտ 33 միլիոն դրամ: Գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այդ գումարը գոյանում է էլեկտրաէներգիայի եւ ջրի սպառումից, ավելին` առայսօր գործարանը մի քանի ամսվա աշխատավարձ չի վճարել աշխատողներին:
«Այս պահի դրությամբ արդեն երեք ամսվա աշխատավարձ, որովհետեւ այսօր մեկ ամսվա աշխատավարձը կվճարվի», - ասաց Հարությունյանը` հավելելով, որ հստակ չի կարող ասել, թե դա որքան գումար է կազմում.
Հարցին, թե ի՞նչ միջոցներից է վճարվում աշխատավարձը, գործարանի լրատվության ծառայության ղեկավարը պատասխանեց, որ աշխատավարձը վճարվում է «կառավարության հայթայթած միջոցներից»: Նա նաեւ ասաց, որ պարապուրդի ընթացքում գործարանում կրճատումներ չեն եղել:
«Եթե կան մարդիկ, ովքեր իրենց կամքով գնում են, որովհետեւ ուրիշ աշխատանք են գտել, դա էլ խնդիր է, բայց որեւէ կրճատում չի եղել», - ասաց Հարությունյանը` պարզաբանելով, որ աշխատողների գրեթե կեսը պարապուրդում է. - «1000-ից մի քիչ ավելի, իսկ գործարանի աշխատողների ընդհանուր թիվը 3045 է»:
«Նաիրիտ»-ի մամուլի պատասխանատուն չհերքեց, որ գործարանը սկսել է ինչ-որ մետաղ վաճառել:
«Նաիրիտ»-ում վաճառվում է մետաղ, բայց դա այն մետաղն է, որը որեւէ պետքական, իրական արժեք չի ներկայացնում: Որեւէ արժեքավոր, պետքական իր, մետաղ, խողովակ «Նաիրիտ»-ից չի վաճառվում, դա հստակ կարող եմ ասել», - ասաց Հարությունյանը` հավելելով, թե այդ գումարը, ամենայն հավանականությամբ, ուղղվում է աշխատավարձերի վճարմանը:
Նա նաեւ շեշտեց, որ ֆինանսավորման դեպքում ցանկացած պահի գործարանը պատրաստ է աշխատել:
«Բոլորը սպասում են աշխատելուն, ոչ ոք չի ենթադրում, որ «Նաիրիտ»-ը կարող է չաշխատել կամ էլ չաշխատելու ընթացքը տարիներ տեւել: Գործարանը սարքին վիճակում է պահվում, որպեսզի կարողանան աշխատել: Բոլորը այդ հույսը ունեն, եւ դա ոչ միայն հույս է, այլեւ համոզմունք ու վստահություն», - ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Նաիրիտ»-ի 2011-2019 թվականների զարգացման եւ վերակառուցման ծրագրի կատարման նպատակով հայտարարվել էր կառավարման օպերատորի մրցույթ, որին հայտ էր ներկայացրել գերմանական Chemieanlagenbau Chemnitz GmbH (CAC) ընկերությունը: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ այս պահին նախարարությունը սպասում է գերմանական ընկերության առաջարկների փաթեթին:
Գործարանի ներդրումային ծրագիրը գնահատվել է 512.26 միլիոն դոլար, որից 145.8 միլիոնով պետք է մարվեն «Նաիրիտ»-ի կուտակած պարտքերը:

Your browser doesn’t support HTML5