Պլանշետային համակարգիչների շուկայում իրավիճակը առաջիկա ամիսներին հնարավոր է լուրջ փոփոխության ենթարկվի, քանի որ շուկա նոր խաղացող է մուտք գործում։
Միլիոնավոր մարդկանց սերը վայելող iPad պլանշետային համակարգիչներին թեժ մրցակցության շրջան է սպասում:
Այս շահութաբեր շուկա է դուրս գալիս Amazon-ը` աշխարհում խոշորագույն ինտերնետ խանութն ու էլեկտրոնային գրքերի շուկայում իր հայտնի Kindle սարքերով իսկական հեղափոխություն առաջացրած ընկերությունը:
Պլանշետների շուկայից iPad-ին դուրս մղելու փորձեր արդեն արվել են, այդպիսի նկրտումներով HP ընկերությունը շուկա մտցրեց իր Touchpad-ը, Motorola-ն` իր Xoom-ը, սակայն iPad -ին լուրջ գլխացավանք դրանք չպատճառեցին։ Սթիվ Ջոբսի ստեղծած հզոր բրենդի հետ մրցակցել նույն գնային դաշտում` պարզվեց, դժվար է:
Amazon-ի Kindle-ի համար, սակայն, շուկա նվաճելը առավել հավանական է համարվում երկու պատճառով. նախ` իր դաշտում խիստ ճանաչված բրենդը եւ ապա` էժան գինը:
Ոլորտին մոտ կանգնած TechCrunch տեխնո բլոգը տեղյակ է` գինը, որով նոր Amazon Kindle պլանշետները հաճախորդներին փորձելու են գրավել, մոտավորապես 250 դոլար է` iPad-ից կրկնակի էժան, ինքը պլանշետը iPad-ից չափերով եւս գրեթե կրկնակի փոքր կլինի:
Հայտնի է, որ Amazon-ի պլանշետային համակարգիչները կրելու են Kindle արդեն իսկ ճանաչված անունը, սակայն ի տարբերությունն էլեկտրոնային գրքեր կարդալու համար նախատեսված այդ սարքի` դրանք լինելու են գունավոր, աշխատելու են Google Android համակարգով։
Վերլուծաբանները կանխատեսում են, որ Amazon-ը մեկ տարվա ընթացքում մոտավորապես 3 միլիոն Kindle պլանշետ կվաճառի: Համեմատության համար նշենք, որ 3 միլիոն ցուցանիշը iPad-ը հատել էր թողարկումից 80 օր հետո:
Թե որքանով կհաջողվի Kindle-ին շուկա խլել iPad-ից, դեռ հարց է։ Երկուշաբթի օրը, սակայն, տեղեկատվական տեխնոլոգիաների գծով վերլուծությունների եւ խորհրդատվության առաջատար համարվող Gartner ընկերությունը վերլուծություն է հրապարակել, որում կանխատեսում է, որ առաջիկա 4 տարիների ընթացքում iPad-ը լուրջ մրցակցություն չի զգա եւ հաջողությամբ կբազմապատկի վաճառքի ծավալները` 2015 թվականին հասցնելով շուրջ 150 միլիոն օրինակի: