Լեզուների բազմազանության, աշխարհում լեզուների տարածման նպատակով Եվրախորհուրդն ու Եվրամիությունը 2001 թվականին սեպտեմբերի 26-ը հայտարարեցին Լեզուների եվրոպական օր:
Ինչպես եվրոպական երկրներում, այնպես էլ Հայաստանում օրվա առիթով տեղի են ունենում տարբեր միջոցառումներ:
Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողներն այսօր կազմակերպել էին փոքրիկ համերգ, որի ընթացքում երգերի միջոցով ներկայացնում էին եվրոպական տարբեր երկրների լեզուն, մշակույթը, ազգային ավանդույթները:
Նանա Աբրահամյանը երկար տարիներ ապրել է Լեհաստանում, ոչ միայն սիրում է երկիրը, այլեւ լավ տիրապետում լեզվին:
«Ներկայացնում եմ հին լեհական ժողովրդական երգ մեր լեհական համայնքի երգչախմբի անդամների հետ: Մեր համալսարանում հնարավորություն է ընձեռվում սովորել շատ լեզուներ, շփվել տարբեր երկրներից եկած դասախոսների, ուսանողների հետ: Ուսումնասիրելով տարբեր լեզուներ` դառնում ես ավելի խելացի եւ կարող ես լավ կողմնորոշվել տարբեր երկրներում», - ասաց Նանան «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում:
Անգլերեն, գերմաներեն եւ հունարեն ուսումնասիրող Օվսանա Խուբլարյանը կատարեց ուկրաինական ժողովրդական երգ: Այս օրը առիթ դարձավ ծանոթանալ նաեւ ուկրաիներենին: Նրա խոսքով` իրենց բուհում ուսանողների կողմից առավել մեծ պահանջարկ ունեն անգլերենը, ֆրանսերենը եւ իսպաներենը:
Միջոցառման ընթացքում հնչում էին երգեր իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, սերբերեն, լեհերեն եւ մի շարք այլ լեզուներով:
«Լեզուների ուսուցման լավագույն տարբերակը փոխանակման ծրագրերն են, ինչպես նաեւ շփումը արտասահմանցի ուսանողների հետ», - ասաց համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը:
Այսօր բուհում ուսուցանվում են մոտ 20 լեզու: Ըստ բուհի պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանի` լեզուն երիտասարդներին ներկայացնում են տվյալ երկրի մշակույթի միջոցով, ինչն առավել հետաքրքիր է դարձնում ուսումնական գործընթացը: