Ավազակային հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող խմբի գործով այս պահի դրությամբ ձերբակալված է 16 մարդ¸ որոնց խափանման միջոցի հարցը կորոշվի առաջիկայում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը:
Նրա փոխանցմամբ` այս գործի հետ կապված խուզարկությունները շարունակվում են, ինչի արդյունքում բավական մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին` արդյոք շարունակո՞ւմ է համոզված լինել, որ հայտնաբերված խումբը հենց այն խումբն է, որը վերջին շրջանում Երեւանում մի շարք ավազակային հարձակումներ էր իրականացրել եւ ծեծի ու սպառնալիքների միջոցով մեծ չափի գումարներ հափշտակել, Երեւանի ոստիկանապետն ասաց, որ լիովին համոզված է դրանում, եւ ապացույցներով դրանք հիմնավորված են:
Ի պատասխան հարցի` ճի՞շտ են արդյոք մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, որ ավազակության մեջ կասկածվողների որջից տետր է հայտնաբերվել, որտեղ նշված են եղել պաշտոնյաների եւ գործարարների տվյալներ ու հասցեներ, Ներսես Նազարյանը նշեց, թե միայն կարող է ասել, որ իր ասածը հիմնավորված է եւ շատ հանցագործություններ էլ նախականխման աշխատանքների արդյունքում կանխվել են։
Երեւանի ոստիկանապետի փոխանցմամբ` շատ մեծ ցանց է գործել¸ այլ խոսքով` կազմակերպված հանցավոր խումբ, բանդա։
Ի դեպ, նշենք, որ ոստիկանության իրազեկ աղբյուրների փոխանցմամբ` տվյալ գործի շրջանակներում այս պահի դրությամբ կալանավորվել է 4 հոգի` բանդիտիզմի հոդվածով: Կալանավորվածներից 3-ը նախկինում դատված են եղել։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ավազակության մեջ կասկածվող խմբի անդամների մեջ կան նաեւ պաշտոնյաների որդիներ, ապա ո՛չ ոստիկանությունը եւ ո՛չ էլ գլխավոր դատախազությունը այդ լուրերը առայժմ չեն հաստատում։
Այս գործի շրջանակներում անցած ուրբաթ ոստիկանություն բերման ենթարկված` Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին նույն օրը ազատ է արձակվել։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին գլխավոր դատախազությունից։
Ծանր հանցագործությունների մեջ կասկածվող անձանց վնասազերծման մասին ոստիկանությունը հայտարարեց ուրբաթ օրը։ Իրավապահներից փախչելու փորձի ժամանակ այդ անձանցից մեկը, ոստիկանների վկայությամբ, Երեւանի Մյասնիկյանի պողոտայի հարեւանությամբ գտնվող ժայռից վայր է ընկել եւ մահացել։