Կուդրինը մտադիր չէ աշխատել Մեդվեդեւի հետ

2000 թվականից Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Ալեքսեյ Կուդրինն ասել է, որ ինքը տարաձայնություններ ունի գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ով պետք է ստանձնի վարչապետի պաշտոնը, եւ դրանից ելնելով չի ցանկանում աշխատել հաջորդ կառավարությունում։

Կուդրինը Վաշինգթոնում ասել է, որ ինքը, մասնավորապես, դեմ էր ռազմական ծախսերն ավելացնելու Մեդվեդեւի առաջարկին, քանի որ այն սպառնում է Դաշնության ֆինանսական վիճակին։

Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ասել է, որ գործող վարչապետի թիմի որոշ անդամներ կհեռանան, քանի որ էական տարաձայնություններ ունեն իշխող տանդեմի հետ։