Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավոր Դմիտրի Մեդվեդեւը, իսկ նախագահի թեկնածու կառաջադրվի Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում երկու կարեւոր հայտարարություններ են հնչել:
Նախ կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է Դմիտրի Մեդվեդեւին գլխավորել կուսակցության ցուցակը առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այնուհետու Մեդվեդեւը, իր հերթին, որպես երկրի նախագահի թեկնածու առաջադրել է Պուտինին` նշելով, որ ինքը պատրաստ է աշխատել կառավարության կազմում: Ինչպես ճշտել է Վլադիմիր Պուտինը` վարչապետի պաշտոնում:
Նրա խոսքով, Մեդվեդեւը ոչ թե պարզապես կգլխավորի կառավարությունը, այլ կձեւավորի «նոր, արդյունավետ թիմ, որը կզբաղվի երկրի արդիականացմամբ»:
Մեդվեդեւին կուսակցությանը ցուցակը գլխավորելու իր առաջարկը Պուտինը հիմնավորել է նրանով, թե իշխանության կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների միշտ առաջնորդել է երկրի ղեկավարը:
Ինչպես նախագահ Մեդվեդեւը, այնպես էլ վարչապետ Պուտինը, հիշեցնենք, նախկինում բազմիցս հայտարարել էին, որ միասին կորոշեն, թե իրենցից ով կառաջադրվի որպես երկրի նախագահի թեկնածու: