Վնասազերծվել է կասկածվող խումբ. կա դիակ

Your browser doesn’t support HTML5

Երեւանի Մյասնիկյանի պողոտայում սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան ոստիկանները ծանր հանցագործության մեջ կասկածվող անձանց են վնասազերծել, որի հետեւանքով խմբի մեկ անդամ մահացել է: Քննչական գործողություններ իրականացնող ոստիկաններն Ազատություն ռադիոկայանին ասել են, նրանցից մեկը փախուստի պահին վայր է ընկել ժայռից: