«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկ պաշտոնական խողովակներից ստացված երկու հաղորդագրություն բուռն զարմանքի առիթ տվեցին։ Մեկի հեղինակը պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր: Այդ հայտարարությունը կարդալիս պարզապես ամաչում ես, որ այս երկրի քաղաքացին ես եւ ստիպված ես նման պաշտոնյաների հանդուրժել։ Հայտարարությունում անթաքույց քծնանք էր, ստրկական վերաբերմունք մեր «մեծ եղբոր» հասցեին: Պաշտպանության փոխնախարարը, անդրադառնալով ռուսական զորքի` Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու հետ կապված դժգոհություններին, ասել էր. - «Ռուսաստանի համար «օտար երկիր» արտահայտությունը կիրառելը ոչ միայն համահունչ չէ իրականությանը, այլեւ խորթ է հնչում», քանի որ այդ երկիրն իր «անուրանալի աջակցությունն է բերում մեր երկրի անվտանգության, այն է` անկախության ապահովման գործում»։
«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Անկախության տոնակատարություններին Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցության դեպքում Սերժ Սարգսյանը, բնականաբար, ներկայանում էր մի նախագահ, որը կարողացավ հաղթահարել ներքին լրջագույն ներհասարակական եւ ներքաղաքական հակադրություններն ու առճակատումը եւ միմյանց հետ մեկտեղել երեք նախագահներին ու հանդիսանալ, այսպես ասած, ազգային համաձայնության կամ համերաշխության առաջամարտիկ, լոկոմոտիվ: Ըստ ամենայնի, թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը զգացին Սարգսյանի գործողություններում առկա այդ հաշվարկը, ու նրանց մերժումը, թերեւս, առաջին հերթին պայմանավորված է հենց դրանով: Անկախության տոնի առիթն օգտագործելով քաղաքական միավոր հավաքելու Սերժ Սարգսյանի հաշվարկն այնքան պարզ էր, որ թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը ակնհայտորեն հրաժարվեցին ծուղակում հայտնվելու հեռանկարից: Առավել եւս, որ Սերժ Սարգսյանին իրականում այդպես էլ չհաջողվեց երկրում ձեւավորել հանդուրժողության այն մթնոլորտը, որ նրա հրավերը չընդունելն արդեն «վատ տոն» դիտվեր եւ արժանանար հանրային քննադատության կամ լուռ պարսավանքի»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Երեկ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե` «Մեր ընդդիմախոսները արդեն պետք է բանավիճեն ոչ թե կառավարության, այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք գնահատականներ ու ցուցանիշներ են հրապարակում»: Դատելով ամեն ինչից` Տիգրան Սարգսյանը իսկապես չի պատկերացնում իրավիճակը: Նախ` նա չի հասկանում, որ կառավարության գործունեության նպատակը ժողովրդի համար շատից-քչից տանելի պայմաններ ստեղծելն է եւ ոչ թե միջազգային կառույցներից տանելի գնահատականներ կորզելը: Երկրորդ` նա չի հասկանում, որ «իրենց ընդդիմախոսները» ոչ թե ընդդիմադիր քաղաքական ուժերն են, այլ Հայաստանի բնակչության 95 տոկոսը, այսինքն` մոտ 3 միլիոն մարդ… Մարդիկ դժգոհում են սոցիալ-տնտեսական խայտառակ վիճակից, իսկ նա ասում է` «ինձ հետ գործ չունեք, տեսեք` միջազգային կառույցները ասում են, որ վիճակը լավ է, գնացեք իրենց վրա էլ մուննաթ էկեք»»:
«Ինչպե՞ս վերաբերվում բանակում ստեղծված խնդիրների հետ կապված նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականի պահանջին»: Պատասխանելով «Առավոտ» օրաթերթի այս հարցին` Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ասել է. - «Իհարկե, նախարարն էլ է մեղավոր, բայց խնդիրը մեկ մարդունը չէ եւ մեկ մարդով չէ: Միայն նախարարի հրաժարականով բանակի խնդիրը անհնար է լուծել: Դա շատ լուրջ խնդիր է` հասարակության բոլոր շերտերի հետ կապված, երկրի ընդհանուր, նաեւ քաղաքական իրավիճակի հետ կապված: Դա նաեւ սոցիալական խնդիրների հետ է կապված, դպրոցի, ընտանիքի, ընդհանուր դաստիարակության: Բանակի խնդիրը լուրջ հասարակական խնդիր է, որը ազգովի ենք լուծելու, եւ այստեղ, այս իրավիճակի համար մեզանից յուրաքանչյուրն իր մեղքն ունի»:
«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «Քաղաքական մեծամասնությունը համոզում է, թե խորհրդարանի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու համար քաղաքական դաշտում քաղաքական ուժերի դերակատարումը… պետք է լինի լիարժեք: Ստացվում է, որ հիմնական դերակատարները քաղաքական ուժերը չեն: Հետեւաբար երկու հարց է առաջանում. իսկ ովքե՞ր են քաղաքական դաշտի այն դերակատարները, որոնք այնքան զորեղ են, որ թույլ չեն տալիս ձերբազատվելու քաղաքական կոռուպցիայի աղբյուր դարձած այս խառը ընտրակարգից: Եվ երկրորդ` ի՞նչն է խանգարում իրենց հզորությամբ ու զանգվածայնությամբ հպարտացող ու միմյանց հետ մրցակցող կոալիցիոն ուժերին ձերբազատվելու այդ «բալաստից»: Ի վերջո, լծակները ոչ թե փոքրամասնության, այլ իշխանության ձեռքին են»:

Your browser doesn’t support HTML5