Հեծանվասպորտի ազգային ֆեդերացիայի փոխնախագահի խոսքերով, եթե շտկվեն որոշ թերություններ, կասկած չի կարող լինել, որ նոր հեծանվահրապարակը «ունիկալ կառույց է»:
Սեպտեմբերի 15-ին պաշտոնապես բացվեց Երեւանի նոր հեծանվահրապարակը: Այն կառուցած իտալական «Ռենկո» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Իվան Մարինոն «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ չնայած հեծանվահրապարակը պաշտոնապես հանձնել են, բայց այն հնարավոր կլինի շահագործել մոտ մեկ ամիս հետո:
«Նոր հեծանվահրապարակը հնարավոր կլինի շահագործել անմիջապես այն բանից հետո, երբ ստանանք UCI-ի՝ Հեծանվորդների միջազգային ասոցիացիայի թույլտվությունը: Նրանք արդեն տեսել են հեծանվահրապարակը, եւ մենք սպասում ենք նրանց սերտիֆիկատին», - ասաց Մարինոն:
Հեծանվահրապարակը կառուցվեց 14 ամսվա ընթացքում` հիմնաքարը դրվել էր 2010 թվականի հունիսին:
«Սկզբնական նախագծով հեծանվահրապարակը բետոնից պիտի լիներ, բայց աշխատանքների ընթացքում քաղաքապետարանը խնդրեց, որ փայտից լինի` Հեծանվորդների միջազգային ասոցիացիայի պահանջներին համապատասխանելու եւ միջազգային մրցաշարեր անցկացնելու հնարավորություն ունենալու համար», - նշեց Մարինոն:
Հեծանվահրապարակի կառուցման ժամանակ օգտագործված փայտը բերվել է Սիբիրից, բետոնը Հայաստանից է, կահույքի մի մասը՝ Իտալիայից, իսկ հեծանիվները պատրաստել է գերմանական ընկերություններից մեկը: Կառուցում էր հայերից եւ իտալացիներից բաղկացած թիմը: Մարինոն նաեւ նշեց, որ հեծանվասպորտի ֆեդերացիան ներկա է հետեւել է շինարարական աշխատանքներին:
Հեծանվասպորտի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ հայ հեծանվորդներն իրենց մարզումներն անցկացնում են խճուղիներում եւ հին հեծանվահրապարակում: Վերջինս, ըստ նրա, անմխիթար վիճակում է.
«Այնտեղ մարզումներ անելու դեպքում ռիսկային ֆակտորը շատ մեծ էր: Նախ փլված էր ամբողջ վազքուղին, մարզիկները շատ հաճախակի էին ընկնում: Հեծանվահրապարակում շատ հազվադեպ է լինում, որ անվադողը ծակվի, բայց այնտեղ ամեն քայլափոխի այդ վտանգը կար», - ասաց Սոլոյանը:
Խճուղիներում եւ անմխիթար վիճակում գտնվող հեծանվահրապարակում մարզվելով, այդուհանդերձ, մեկ ամիս առաջ հայ մարզիկները աշխարհի առաջնությունից վերադարձան երկու արծաթե մեդալներով:
Հեծանվասպորտի ֆեդերացիայի փոխնախագահն ինքը փորձարկել է նոր հեծանվահրապարակի վազքուղին եւ բավականին գոհ է դրանից: Նրա խոսքերով, այնտեղ կարող ենք անցկացնել տարբեր տիպի միջազգային մրցաշարեր, բացի Օլիմպիական խաղերից:
«Գոհ ենք, բայց թերություններ կան. վազքուղու կենտրոնական մասը բաց է եւ թեք անձրեւի դեպքում այն թրջվում է: Իսկ դա թանկարժեք փայտ է, եւ ես վստահ եմ, որ եթե չծածկվի, երկու, երեք տարի հետո անպիտան կլինի: Իրենք ծածկ էին դրել վրան ու ասում էին, որ չի թրջվի, բայց անձրեւի ժամանակ ես գնացի եւ տեսա. ամբողջ վազքուղին թրջվել էր», - նշեց Սոլոյանը:
Այդ մասին Սոլոյանը տեղեկացրել է շինարարության ղեկավարներին, որոնք խոստացել են շտկել թերությունները:
«Իրենք 6 ամսվա երաշխիքի ժամանակ ունեն, թերությունները բոլորը ներկայացվել են, եւ խոստացել են, որ բոլորը կվերացնեն», - եզրափակեց ֆեդերացիայի փոխնախագահը:

Your browser doesn’t support HTML5