Սիրված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում իր մտորումներն է ներկայացնում Հայաստանի 20-ամյա անկախության ձեռքբերումների ու բացթողումների մասին:
«Այո, մենք ստացանք անկախություն, ամբողջ ժողովուրդը հրճվանքով ընդունեց այդ անկախությունը: Դարերով երազանքն էր հայ մարդու, որ ազատ լինի իր հայրենիքը: Ամբողջ աշխարհի հայությունը հրճվանքով ընդունեց: Ուրախացանք, եւ մեզ համար բացվում էր մի նոր կյանք: Երջանիկ էինք: Բայց դրան հաջորդեցին ծանր տարիներ: Ես այդ ծանությունը, այդ տարիները բնական եմ համարում. պատերազմ էր, Ղարաբաղի հարցը, երկրաշարժը: Երկիրը ուղղակի անդունդի եզրին էր կանգնած: Եվ այդ տարիներին ժողովուրդը դա հասկացավ, ժողովուրդը տոկաց, համբերեց… որովհետեւ ժողովուրդը սպասում էր, որ նոր կյանք կսկսվի, նոր ժամանակներ կգան: Բայց, ցավոք սրտի, մինչեւ հիմա այդ նոր կյանքը դեռ չի ստեղծվել ժողովրդի համար», - ասաց նա:
Սրա պատճառները անվանի դերասանուհին այսպես է տեսնում. - «Որովհետեւ ժողովրդից մի խումբ առանձնացավ եւ վարակվեց հարստանալու մոլուցքով, եւ… մինչեւ այսօր դեռ անկուշտ են: Մի կողմից այս օլիգարխ կոչեցյալները, որոնք անվերջ հարստացան, մյուս կողմից` ժողովուրդը, որ օր-օրի աղքատացավ: Սա չէ՞ մեր երկրի պատկերը»:
Վարդուհի Վարդերեսյանը խոսեց նաեւ «հուսահատեցնող արտագաղթի» մասին. - «Եթե սկզբնական շրջանում տղամարդիկ գնում էին փող աշխանելու ու գալիս էին, հիմա ընտանիքներով են գնում: Որովհետեւ մարդիկ աշխատանք չունեն: Ի՞նչ է, չե՞ն սիրում այդ մարդիկ հայրենիքը: Ո՞վ ասաց, որ չեն սիրում: Բայց ապրել պետք է»:
«Ես շատ կուզենայի, որ վերին ատյաններից սկսած խոսվեր սրա մասին` բաց խոսվեր, առանց քաշվելու ժողովրդից», - շարունակեց նա: - «Ասվեր, որ` ժողովուրդ, մենք ծանր ենք ապրել, ծանր ենք ապրում, մեղքեր ունենք, բայց մենք ուզում ենք այդ բոլորը շտկել… Այդպիսի բան չեղավ»:
Դերասանուհին դեմ է այս պայմաններում շքեղ տոնակատարություններին. - «Դեմ չեմ տոներին: Կարելի է տոնել, երբ աղքատ եւ ծանր վիճակ չկա հայրենիքում: Երբ ծանր է վիճակը, այդ տոներն ավելորդ են, այդ գումարներն էլ շքեղություն են»:
Մշակույթին վերաբերող խոսակցությունը վաստակաշատ դերասանուհին սկսեց հեռուստատեսությունից. - «Հեռուստատեսությունը փչացրեց մեր ազգը, մեր երիտասարդներին: Ինչպե՞ս կարելի է այդքան ծանրաբեռնել սերիալներով: Հայոց լեզուն լրիվ աղավաղված է»:
Զրույցը Վարդուհի Վարդերեսյանը ավարտեց, այնուամենայնիվ, լավատեսությամբ. - «Այսքան դար Հայաստան աշխարհը գոյատեւել է… Մենք պիտի հետ գնանք դեպի մեր պատմությունը: Ինչերից է անցել հայ ժողովուրդը եւ գոյատեւել է մինչեւ այսօր: Ուրեմն սա վերջը չէ. պիտի գան լավ օրեր: Պիտի գան»:

Your browser doesn’t support HTML5