Հայաստանի Տիկնիկային գործիչների միության կազմակերպած ամենամյա միջազգային փառատոնը տարեցտարի ոչ միայն ավելի շատ մասնակիցներ է հավաքում, այլեւ ամեն տարի մի նոր նախաձեռնության առիթ է հանդիսանում:
Ամենամյա փառատոնը անցկացվում է ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում` Դսեղ գյուղում:
Այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայաստանյան կենտրոնի նախագահ, Հայաստանի տիկնիկային գործիչների միության նախագահ Արմեն Սաֆարյանը ասաց` ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս մայիս ամսին Դսեղի եւ շրջակա գյուղերի բնակիչները իրոք մի քանի օր շարունակ մշակութային տոնի էին մասնակցում:
Փառատոն անցկացում է արդեն 6-րդ տարին եւ վաղը` սեպտեմբերի 17-ին, Երեւանում փառատոնի մյուս հատվածը կկայանա: Ինչպես նշում է Արմեն Սաֆարյանը, այս փառատոնը նաեւ նպաստում է տիկնիկային գործիչների մասնագիտական աճին:
«Որովհետեւ լավագույն ուժերին ենք հրավիրում, եւ փառք աստծո, այդ հնարավորությունը ընձեռնվում է մեզ, պարզապես մենք ավելի լավ պայմաններ պետք է ստեղծենք Դսեղում», - ասաց Սաֆարյանը:
«Հանուն բարեկամության եւ խաղաղության» խորագրի ներքո անցկացվող փառատոնին մասնակցում են ոչ միայն երեւանյան, այլեւ մարզային տիկնիկային թատերախմբեր:
Վաղը Կարապի լճի շրջակայքում, որտեղ այցելուները ցերեկը 3 ժամ շարունակ տիկնիկային աշխարհում կարող են հայտնվել, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հանդես կգան մեկական հեքիաթապատումով, իսկ հաջորդ տարի ազգային հեքիաթների հիման վրա տիկնիկային բեմադրություններ կներկայացնեն:
«Վաղը ժամը 2-ին մենք հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր սիրում ենք հեքիաթներ, հրավիրում ենք դիմակներով, տիկնիկներով, բեմական հագուստներով գալ Կարապի լճի տարածք: Մենք ունենք բեմահարթակներ եւ իրենք կարող են ելույթ ունենալ, պատմել հեքիաթներ: Դա լինելու է մոտ 3-ժամանոց ուրախության, խաղաղության, բարեկամության տոն», - ասաց Սաֆարյանը:

Your browser doesn’t support HTML5