Բաց խանութների գիշեր Երեւանում

Your browser doesn’t support HTML5

Սեպտեմբերի 15-ին Երեւանի մոտ 80 խանութները մինչեւ ուշ գիշեր սպասարկում էին հաճախորդներին:

Խանութները մինչեւ ուշ գիշեր սպասարկում էին հաճախորդներին, եւ, կազմակերպիչների խոսքերով, բացառությամբ մեկ-երկուսի՝ տարբեր անակնկալներ էին պատրաստել նրանց համար:

«Խանութներ կային, որ ամեն գնումի հետ նվերներ էին տալիս: Մի խանութի վերանվանումը հենց երեկ էր, մյուսում մոդելներով ցուցադրություն էր, մի քանի խանութում կենդանի երաժշտություն էր՝ DJ-ներ էին հրավիրված, բավականին շատ խանութներում զեղչային ակցիաներ կային: Եղան նաեւ խանութներ, որոնք «Կոսմո»-ի հետ պայմանավորվածությունից դուրս՝ բաց մնացին», - ասաց «Կոսմոպոլիտան» հանդեսի նորաձեւության բաժնի խմբագիր Վանանեն:

Որոշ գնորդների մոտ տպավորություն էր ստեղծվել, որ երեկոյի ընթացքում բոլոր խանութներում զեղչեր էին գործելու:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Վանանեն ասաց, որ գիշերվա ընթացքում զեղչերով աշխատելը թողնվել էր խանութների հայեցողությանը:

«Կարծիք էր ձեւավորվել, որ կարծես զեղչային գիշեր է լինելու, նման բան չկար: Պարզապես բաց խանութների գիշեր էր՝ աշխատանքից հետո 4 ժամ գնումներ կատարելու հնարավորություն, շեշտը դրված չէր զեղչերի վրա», - նկատեց նա:

«Կոսմո shopping night»-ի (գնումների երեկոյի) շրջանակներում հանդեսի կայքում հարցաշար էր տեղադրվել: Հարցերին ճիշտ էին պատասխանել եւ հաղթող ճանաչվել 16 մարդ:


Your browser doesn’t support HTML5

Բաց խանութների գիշեր Երեւանում