Հեռախոսազրույց Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր զանգահարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական գործակալությունները` վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը, Ալիեւը եւ Մեդվեդեւը զրուցել են ռուս - ադրբեջանական բարեկամական հարաբերությունների մասին, ընդգծել դրանց ամրապնդման եւ զարգացման կարեւորությունը:

Նախօրեին Ադրբեջանի նախագահը նաեւ շնորհավորական ուղերձ էր հղել ռուսաստանցի գործընկերոջը:

Դմիտրի Մեդվեդեւը այսօր դարձավ 46 տարեկան: