Քաբուլի կենտրոնում պայթյուններ են որոտացել

Աֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնում այսօր մի շարք պայթյուններ են որոտացել, տեղի է ունեցել փոխhրաձգություն: Հարձակման ենթարկված թաղամասում են գտնվում ԱՄՆ-ի դեսպանատունը, միջազգային կոալիցիոն ուժերի կենտրոնակայանը եւ կառավարական մի քանի շենքեր:

Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել են թալիբները։