Վճռաբեկ դատարանը վերադարձրել է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության հայցը ընդդեմ վերաքննիչ դատարանի որոշման:
Փետրվարին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարել էր Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հայցը «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ` պարտավորեցնելով թերթին հերքում տպագրել, ինչպես նաեւ պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ` որպես նրանց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառած վնասի հատուցում: Վերաքննիչ դատարանը այս վճիռը թողեց անփոփոխ:
Օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Վճռաբեկ դատարանի որոշումը «ապօրինի է, բայց` միանգամայն սպասելի»:
«Սա հերթական ապօրինի որոշումն է, ընդ որում` այդ ապօրինի որոշումը դատարանը ոչ թե ինքնուրույնաբար է կայացրել, այլ` իշխանական օլիգարխիայի թելադրանքով», - հայտարարեց Փաշինյանը:
Պատգամավորների փաստաբան Անահիտ Սարդարյանը, սակայն, հիմնավոր է համարում Վճռաբեկի որոշումը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ դատարանը առաջնորդվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով (մասնավորապես, «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսիսյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության) ու գտել, որ Վերաքննիչը դատական սխալ թույլ չի տվել:
«Երբ այդ հրապարակումը տեղի է ունեցել «Հայկական ժամանակ» օրաթերթում, իրենք հղում չեն կատարել ոչ մեկին: Իրենք նշել են` մեր տեղեկություններով` այսպես, այսպես... Հրապարակում կատարած թերթը կամ լրագրողը ազատվում է պատասխանատվությունից միայն այն դեպքում, երբ նա հստակ նշում է [տեղեկատվության] աղբյուրը», - ասաց Սարդարյանը:
Նիկոլ Փաշինյանը հակադարձում է, թե հետագայում իրենք հրապարակել են իրենց տեղեկատվության աղբյուրը` վկայակոչելով Մոսկվայում գործող «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանին:
«Ութից յոթը ցուցակում են» վերնագրով վիճահարույց հոդվածում թերթը գրել էր, թե Ռուսաստանի իրավապահները կազմել եւ Մոսկվայում գործող «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ քննարկել են իրենց քննած քրեական գործում շրջանառվող` հայաստանյան պաշտոնյաների ու պատգամավորների մի ցուցակ, որում նշված են եղել նաեւ երեք պատգամավորների անունները: «Հայկական ժամանակ»-ը նշել էր, թե հարուցված քրեական գործերը առնչություն ունեն նարկոբիզնեսին, թրաֆիքինգին եւ փողերի լվացմանը: Սմբատ Կարախանյանը որպես վկա չի հարցաքննվել, թեեւ, ըստ Փաշինյանի, պատրաստակամություն էր հայտնել դատարանում հաստատել իր ասածը:
Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ` իրենք հիմա քննարկում են, թե ինչպես են լուծելու մոտ 6 միլիոն դրամը վճարելու հարցը, եւ, խմբագրի ձեւակերպմամբ, ամենայն հավանականությամբ, կզգացվի նաեւ ընթերցողների աջակցության կարիքը:
«Թերթը, փառք աստծո, ունի ընթերցող, վաճառվում է, բայց իշխանության հասցրած վնասները հասնում են մի կրիտիկական կետի, որտեղ մենք ստիպված պիտի լինենք դիմել ընթերցողի աջակցությանը», - ասաց Փաշինյանը:
Պատգամավորների փաստաբանը հիշեցնում է, որ գումարը կարող էր ավելի մեծ լինել, եթե դատարանը չմերժեր փաստաբանական ծառայությունների գումարի մասով պահանջը: Սարդարյանը վստահ է, որ 6 միլիոն դրամը համաչափ գումար է եւ չի հանգեցնի թերթի սնանկացմանը:
Սա վերջին մեկ տարվա ընթացքում «Հայկական ժամանակ»-ի դեմ երկրորդ դատական հայցն էր: Թերթը անցած տարի ստիպված եղավ մոտ 3.5 միլիոն դրամ վճարել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` նրա պատիվը եւ արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար:
«Իշխանական գործողությունների արդյունքում վերջին տարիներին «Հայկական ժամանակ» օրաթերթի կրած վնասները արդեն 10 միլիոն դրամից անցնում են: Ըստ էության, խնդիրը 6 միլիոն դրամը չի, խնդիրը միանվագ վճարման հանգամանքն է, որ բարդացնում է: Սկզբունքորեն, եթե խնդիրը միանվագության մեջ չլիներ, իհարկե, դա հաղթահարելի կլիներ խմբագրության համար», - ասաց Փաշինյանը` շարունակելով. - ` շարունակելով. - «Նրանք Հայաստանի Հանրապետությունը ուզում են դարձնել ֆեոդալական հասարակարգ, որտեղ այսպես կոչված օլիգարխիան որոշում է ամեն ինչ»:
Սարդարյանը համոզված է, որ այս գործը օրինակ կծառայի լրատվամիջոցների համար. - «Արդեն հաջորդ անգամները լրագրողը հաստատ կստուգի իր հրապարակած տեղեկատվության հավաստիությունը, արժանահավատությունը, որը լրագրողի պարտականությունն է»:
Փաշինյանի խոսքով` թերթը ընդամենը ներպետական ատյանները սպառելու խնդիր ուներ եւ այժմ պատրաստվում է վճիռը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Your browser doesn’t support HTML5