Ալավերդու քաղաքապետի արտահերթ ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է Ալավերդու փոխքաղաքապետ, ՀՀԿ Թումանյանի տարածաշրջանային խորհրդի փոխնախագահ Արտավազդ Վարոսյանը։
Վարոսյանի օգտին ձայն է տվել ընտրողների մոտ 87 տոկոսը։ Նրա հակառակորդի՝ Կոմունիստական կուսակցության անդամ, Ալավերդու ներքաղաքային երթեւեկությունը կանոնակարգող «Քարափ տրանս» ՍՊԸ տնօրեն Կամո Բաբայանի օգտին ձայն է տվել 386 մարդ, որը կազմում է ընտրողների մոտ 10 տոկոսը։
Այս անգամ Ալավերդու քաղաքապետի ընտրություններն աչքի ընկան մասնակիցների պասիվությամբ։ Իրենց համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 24 տոկոսը։ Հիշեցնենք՝ համայնքապետի 2008 թվականի ընտրություններին քվեարկությանը մասնակցել էր ընտրողների կեսից ավելին։
Իր նախընտրական քարոզարշավը Արտավազդ Վարոսյանը սկսել էր օգոստոսի 30-ին։ Նա հանդիպել է Ալավերդու հիմնարկ ձեռնարկությունների աշխատողների հետ, տարածել նախընտրական գրքույկներ, մասնակցել տեղական հեռուստաընկերության եթերներին։ Ընտրողների պասիվության վերաբերյալ Վարոսյանը իր վարկածներն ունի։ - «Սուր մրցապայքարի բացակայությունն է, որի պայմաններում բնակչությունը այդքան էլ ակտիվ չի լինում ընտրությունների ժամանակ։ Եվ երկրորդը՝ այսօր եկեղեցական տոն է, տարածաշրջանում էլի միջոցառումներ կան, միգուցե նպաստել է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքապետի թեկնածուն։
Քաղաքապետի մյուս թեկնածուն՝ Կամո Բաբայանը, ոչ միայն նախընտրական քարոզարշավ չէր ծավալել, այլեւ նախընտրական շտաբ չուներ։ Նրա վստահված անձինք չէին երեւում ընտրատեղամասերում։ Ինքը՝ Բաբայանը, ընտրության օրը Հաղպատում էր՝ մասնակցում էր Սայաթ-Նովային նվիրված Հաղպատավանքի տոնին։
«Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց իմ հայրենի գյուղում նման միջոցառում է՝ ես չէի կարող բաց թողնել սա», - նշեց քաղաքապետի թեկնածուն՝ հավելելով, որ քարոզարշավի ընթացքում որոշ ընտանեկան խնդիրներ ուներ, ինչը իրեն թույլ չտվեց լիարժեք պայքարի մեջ մտնել։ - «Դա գիտեն իմ հարազատները եւ իմ շրջապատը։ Մի քիչ նեղ հարց է, որը կգերադասեի լայն քննարկման առարկա չդարձնել», - հավելեց նա։
«Դու մենակ չես» ՀԿ նախագահ Անուշավան Նիկողոսյանը միակն էր որպես դիտորդ հետեւում ընտրությունների ընթացքին ու արդյունքների ամփոփմանը։ Նա արձանագրել է՝ ընտրություններն անցել են խաղաղ մթնոլորտում։
«Այնպիսի տպավորություն է, որ մեկ թեկնածուով ընտրություն է Ալավերդի քաղաքում», - նշեց միակ դիտորդը։
Ալավերդիում արտահերթ ընտրություններ նշանակվեցին, երբ կառավարությունը նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանին նշանակեց Լոռու մարզպետի պաշտոնում։

Your browser doesn’t support HTML5