Ուղիղ 10 տարի առաջ սեպտեմբերի 11-ին ահաբեկչական «Ալ-Ղաիդա» կազմակերպությունը աննախադեպ հարձակում իրականացրեց Միացյալ Նահանգների դեմ: Ահաբեկիչները մարդատար օդանավեր գրավեցին եւ դրանք «կենդանի ռումբի» պես ուղղեցին Նյու Յորքի առեւտրի միջազգային կենտրոնի երկու երկնաքերի, ինչպես նաեւ Պենտագոնի վրա, չորրորդ օդանավը, չհասնելով իր թիրախին, վայր ընկավ Փենսիլվանիա նահանգում:
Ահաբեկչական հարձակման արդյունքում շուրջ 3 հազար մարդ զոհվեց:
Կիրակի օրը ԱՄՆ-ում եւ աշխարհի շատ երկրներում ու մայրաքաղաքներում նշվեց Սեպտեմբեր 11-ի տասներորդ տարելիցը: Հազարավոր մարդիկ մասնակցեցին Նյու Յորքում անցկացված արարողությանը:
Նյու Յորքում զույգ երկնաքերի տեղում` Ground Zero անվանված վայրում, խորհրդանշական հուշահամալիր է կառուցվել՝ երկու քառակուսի ջրավազան, յուրաքանչյուր երկնաքերի մակերեսին համապատասխան: Իսկ բրոնզե հարթակին փորագրված են բոլոր 2 հազար 982 զոհերի անունները:
Հիշատակի արարողությանը մեկ առ մեկ ընթերցվեց բոլոր զոհվածների անունները: Արարողությունը 4 անգամ ընդհատվեց լռության րոպեներով` ուղիղ այն րոպեներին երբ օդանավերը հարվածել էին թիրախներին:
Արարողությանը մասնակցեցին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը: Օբաման Աստվածաշնչից մի սաղմոս կարդաց, ուր ասվում է. - «Աստված է մեր պահապանն ու ուժը»:
Պենտագոնի շենքի մոտ անցկացված արարողության ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը բարձր գնահատեց ամերիկացի զինված ուժերի ծառայությունն ու զինվորների անձնազոհությունը:
Նյու Յորքում եւ Վաշինգտոնում անվտանգությունը ուժեղացված էր` Սեպտեմբեր 11-ի տասնամյա տարելիցի կապակցությամբ ահաբեկիչների հնարավոր հարձակումները կանխելու համար: