Շփման գծում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել

Այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Թերթերի ուղղությամբ, ադրբեջանցի զինվոր է վիրավորվել:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվական գործակալությունները` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից ստացած տեղեկատվությունը, 19-ամյա զինծառայող Թելման Սեյֆուլաեւը գնդակային վիրավորում է ստացել ազդրին, ինչից հետո տեղափոխվել է հոսպիտալ:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ զինվորը վիրավորվել է հայկական կողմից հրադադարի խախտման հետեւանքով: