Լեզվի պետական տեսչությունը 2011թ Երեւանում «Լեզվի մասին» օրենքի խախտման 60 դեպք է արձանագրել:
Ինչպես հայտարարել է Կրթության եւ գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը, տարեսկզբից արձանագրված եւ դատարան ներկայացված 60 արձանագրություններից 2-ի դեպքում է, որ վճիռ է կայացվել:
«Ցուցանակային խախտումներն այս պահի դրությամբ 21-ն են, որոնցից 7-ը շտկվել է, իսկ 14-ի առնչությամբ արձանագրություն է կազմվել», - ասել է Երիցյանը:
Նա նշեց, որ ցանկացած հրապարակային գրառման դեպքում շուտով պահանջվելու է տառադարձում կատարել. ինչը նշանակում է, որ նախ պետք է գրել հայերեն լեզվով, ապա նոր օտար լեզվով:
«Լեզվի տեսչությունում 8-9 տեսուչ է աշխատում, իսկ մարզերում աշխատանքներն ընթանում են գործուղումների միջոցով»,- նշում է Սերգո Երիցյանը եւ ավելացնում, որ իրենք ուժերի համալրման կարիք ունեն:
«ՎիվաՍել ՄՏՍ»-ը եւ «Օրանժ Արմենիա»-ն, Սերգո Երիցյանի խոսքերով, խախտում են «Լեզվի մասին» օրենքը, քանի որ իրենց ապրանքային նշանը լատինատառ է:
«ՎիվաՍել ՄՏՍ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, բոլոր հաղորդագրությունները` նախատեսված հանրության եւ մամուլի համար տրվում են հայերեն լեզվով, իսկ լոգոն բրենդի ապրանքային նշանն է, որ չի թարգմանվում:
Իսկ «Օրանժ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից ասացին, որ բրենդի հակասություն չկա եւ, ըստ իրենց ունեցած տեղեկությունների, ապրանքանիշի լատինատառ անվանումը օրենսդրորեն թույլատելի է: Ինչ վերաբերում է Լեզվի տեսչությանը, ապա նրանք մինչեւ օրս չեն դիմել ընկերության գրասենյակ, եւ արձանագրություն կազմելու փորձ չի եղել: