Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի հայրենադարձների թաղամասում բնակվող ընտանիքներից մեկը զուրկ է կենցաղային տարրական պայմաններից: Բազմազավակ երիտասարդ ընտանիքը ապրում է ապագայի հանդեպ մեծ հույսերով:
«Իմ երազանքն ա, որ մենք լավ տնում ապրենք, իմ ընտանիքը առողջ լինի, իմ մաման ու պապան լավ լինեն միշտ, մեկ էլ ես ուզում եմ մատնահարդար դառնալ»:
Սա Նինայի երազանքներն են, ով բնակվում է Բյուրեղավանի հայրենադարձների թաղամասում հայրիկի մայրիկի, եղբոր ու 5 քույրերի հետ միասին: Սովորում է տեղի ռուսական դպրոցի 6-րդ դասարանում: Դեռ մանուկ հասակից Նինան երգում էր ու պարում եւ արդեն որոշել էր` մեծանալու է երգչուհի դառնա, բայց որոշումը փոխվեց, երբ դպրոցում գործող երգի խմբակի ուսուցչուհին ասաց, որ ինքը երգելու համար տվյալներ չունի:Այդ օրվանինց Նինան որոշեց փոխել իր երազանքն ու դառնալ մատնահարդար:
Նինան ընտանիքի երեխաներից մեծն է ու մոր հետ հավասար կիսում է տան հոգսն ու խնամում իրենից փոքրերին:
Մայրը` Զիրավարթը, 32 տարեկան է: Ամուսնու հետ ծանոթացել է 10-ը տարի առաջ: Ունեն 7 զավակ: Արդեն 2 տարի է, ինչ ընտանիքը տեղափոխվել է Բյուրեղավանի հայրենադարձների թաղամաս ու բնակվում է փոքրիկ վագոն-տնակում` առանց ջրի ու գազի:
«Օրինակ, ընտանիք կա, որ նեղվում են` սա չկա, նա չկա: Մենք լինի-չլինի միշտ իրար հետ նորմալ, ջանով, երեխեքին սիրելով: Ուղղակի նեղվում ենք, որ չենք կարողանում երեխեքին հասցնել, էդ ա վատը», - նշում է Զիրավարթը:
Նրա ամուսինը` Վովան 1990-1996 թվականներին եղել է ադրբեջանական գերության մեջ: 1996 թվականին Հայաստանի կառավարությունը նրան փոխանակել է ադրբեջանցու հետ: Հնգամյա գերությունից Վովան վերադարձել է առողջական խնդիրներով: Բայց անտեսելով իր վիճակը` ցերեկներն աշխատում է որպես բանվոր, իսկ գիշերները հացի փռում հաց է թխում, բայց խոստովանում է, որ վաստակած գումարը բավարարում է միայն սննդի ծախսերը հոգալու համար:
Մի քանի տարի առաջ ընտանիքը դիմել էր մարզպետարանի օգնությանն ու հայտնվել ավելի վատ վիճակում. - «Ես հիմա վախենում եմ մեկին դիմեմ օգնության համար, քանի որ ես մի անգամ դիմել եմ, բոլոր երեխեքիս հավաքեցին տարան մանկատուն: Ասում եմ մեկից օգնություն խնդրեմ, կարող ա էլի տանեն: Բայց երեխեքն առանց ծնողների նորմալ երեխեք չեն մեծանա, մենք էլ առանց երեխա չենք կարա: Ես առանց այն էլ առողջության խնդիրներ ունեմ ու դրանից ավելի վատացավ»:
Երկու տարի երեխաներն ապրեցին մանկատանը: Երեխաների բացակայությունից ծնողների առողջական վիճակը գնալով վատանում էր: Գնացին ու հետ վերցրեցին մանկատնից:
«Իմ երեխեքը ստեղ են` ես աշխատում եմ, իմ երեխեքը ստեղ չեն` ես կարող ա գժանոց ընկնեմ: 7 երեխա ունեմ, եւ դրանով եմ հպարտ: Ես գալիս եմ տուն, ուրախանում եմ իմ երեխեքով: Հենա երեխես` Էմման մանկատնից հիվանդ բերել ենք ու մինչեւ հիմա չենք կարողանում բուժել»,- ասում է Վովան:
Բոլոր երեխաները միասին խաղում, վազվզում ու չարաճճիություններ են անում, իսկ Էմմեն միշտ մեկուսանում է տան մի անկյունում: Էմմայի հիվանդությունը ճիշտ ախտորոշելու համար բուժող բժիշկը երեխային ուղարկել է մանրակրկիտ հետազոտության:
Մայրը պատմում է. - «Էստեղ բժիշկն ասել ա գլխի խնդիր ունի ու գլուխը պետք ա նկարել: Սերտեֆիկատը վերցրեցինք գնացինք բժշկի: Ասեցին, որ մեկա պետք ա վճարենք 10 000-ից շատ: Մենք էլ գումար չունեինք: Երեխուն վերցրեցինք տուն եկանք: Տեղի բժիշկը զանգում ասում ա, թե ինչի երեխուն չեք բերում, ես էլ ասեցի գլուխը չենք նկարել, որովհետեւ գումար չկա, ասեց մեկից պարտք արեք, թե՞ սպասում եք երեխուն մի բան լինի: Բայց ումից փող ուզենք, ում ասում ենք, ասում են մեզ էլ ա փող պետք, չենք կարա տանք»:
Իսկ ընտանիքի 7 երեխաներից 2-ի հետ մեզ չհաջողվեց ծանոթանալ: Նրանք դասերից հետո երբեմն գալիս են տուն, շփվում ծնողների, քույրերի ու եղբոր հետ, իսկ հետո գնում գիշերօթիկ դպրոց, քանի որ տանը քնելու տեղ չկա:
Ընտանիքի միակ որդին` Սուրենը, սովորում է 5-րդ դասարանում: Իրեն պատասխանատու է զգում բոլոր քույրերի համար: Դպրոցում նրանց մասին հոգ է տանում, իսկ տանը խնամում է նրանց, ջուր բերելու պարտականություն էլ իր ուսերին է: Հոր տված գումարներն էլ խնամքով հավաքում է, որովհետեւ նպատակներ ունի. - «Պապայիս տված փողերը հավաքում եմ, մեկ-մեկ քույրերիս հետ կիսվում եմ, բայց հիմնականում պահում եմ ու քույրերիս, մամայիս համար նվերներ եմ առնում` մազի ռեզին, բռոշկա, աբադոկ»:
Այսպիսին է այս բազմազավակ ընտանիքի պատմությունը: Կենցաղային, ֆինանսական խնդիրներ ունեցող ընտանիքն ապրում է հաշտ ու համերաշխ, սիրով ու յուրահատուկ ջերմությամբ` ակնկալելով, որ գոնե փոքրիկին բուժելու հնարավորություն կունենան: Ընտանիքն ապրում է նեղության մեջ, բայց երջանիկ, որ միասին են: Ապրում են ապագայի հանդեպ մեծ հույսով ու հավատով:
«Էդ հույսով ենք ապրում, որ մի օր հնարավորություն կլինի, որ ես կարողանամ էս 7 երեխաներին հանգիստ քնացնել: Որ ոչ թե երկուսը մեկ կռավաթի վրա քնեն, այլ ամեն մեկն իր տեղն ունենա: Եթե ես օգնություն խնդրեմ, ապա, եթե կարելի ա, ինձ մենակ տուն տան, եւ ես մնացածը կանեմ», - ասաց ընտանիքի հայրը:

Your browser doesn’t support HTML5