Տասնյակ վիրավորներ` Կահիրեում ֆուտբոլասերների եւ ոստիկանների բախման հետեւանքով

Ըստ տարբեր աղբյուրների` 80-ից մինչեւ 130 մարդ է վիրավորվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ֆուտբոլասերների եւ ոստիկանների բախման հետեւանքով: Անկարգությունների շուրջ 50 մասնակիցներ ձերբակալվել են:

Զանգվածային ծեծկռտուքը հաջորդել է երկրի գավաթի խաղարկության հանդիպումներից մեկին: