«Հայոց պետականություն. 5000-ամյա... եւ 20-ամյա» խորագիրը կրող համահայկական մանկական նկարչական մրցույթ-փառատոնը արդեն երկրորդ անգամն է անցկացվում:
Նկարչական մրցույթ-փառատոնը անցկացվում է Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնությամբ:
Այս տարի ցուցահանդեսին ներկայացվել է 243 նկար, որոնք ընտրվել են նախօրոք ներկայացված 1000 նկարներից:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հույս հայտնեց, որ հենց այս սերնդի երիտասարդներն են դառնալու կրթության, մշակույթի եւ այլ բնագավառի ղեկավարներ:
«Ցուցահանդեսի միջոցով ցանկանում ենք բացահայտել հայ մանուկի ստեղծագործական ներուժը: Հետագայում ներգրավելու ենք համահայկական ողջ ներուժը», - ասաց Աշոտյանը:
Նախարաը հպարտությամբ նշում է հայ մանուկների ու պատանիների տաղանդների մասին եւ ավելացնում է, որ պետությունը պարտավոր է ավելի ուշադիր գտնվել նրանց նկատմամբ:

Your browser doesn’t support HTML5