Վերջին 3-4 տարիներին գնալով մեծանում է այն ուսանողների թիվը, որոնք ակտիվորեն մասնակցում են ֆիզիկական կուլտուրայի դասերին:
«Չհաճախող ուսանողների թիվը շատ քիչ է. յուրաքանչյուր կուրսում 5 տոկոս է կազմում», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի ֆիզդաստիրակության ամբիոնի վարիչ Սարգիս Սանթրոսյանը:
Նրա խոսքով` նախկինում ֆիզկուլտուրայի դասերին ուսանողների հաճախելու ցածր ցուցանիշը ու մարզվել չսիրելը գալիս էր դպրոցից:
Դասախոսի խոսքով` Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորողները անցյալ տարի իր լավագույն խմբերն են եղել, չնայած նախորդ տարիների վատ ցուցանիշին: Սարգիս Սանթրոսյանը սա այսպես է բացատրում. - «Գնալով բոլորը հասկանում են, որ ոչ միայն գիտելիքն է անհրաժեշտ, այլ նաեւ առողջությունը: Առողջությունը չես կարող գնել, այն պետք է ունենաս եւ ժամանակի ընթացքում պահպանես»:
Ուսանողների հետաքրքրությունը դասերի նկատմամբ կախված է նաեւ դասը վարելու ձեւից եւ ֆիզկուլտուրայի ամբիոնի պայմաններից: - «Ամեն դասախոս յուրօրինակ ձեւով է դասն անցկացնում` ելնելով իր փորձից ելնելով», - ասում է Սանթրոսյանը:
«1975 թվականին, երբ կառուցվեց մեր բազան, համալսարանը ուներ մոտ 6000 ուսանող, իսկ հիմա միայն 1-ին եւ 2-րդ կուրսեցիների թիվն է այդքան կազմում, եւ բազան չի բավարարում»,- ասաց Սարգիս Սանթրոսյանը:
Շատ խաճախ ուսանողները դասախոսներից խորհուրդ են հարցնում, թե ինչ անել որովայնի մկանները մարզելու կամ հասակը ավելացնելու համար: Սանթրոսյանը ասում է. - «Մի քանի սանտիմետր բարձրահասակ երեւալու համար ամենահասարակ միջոցը մեջքն ուղիղ քայլելն է»:

Your browser doesn’t support HTML5