«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով Ղարաբաղի անկախության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով հինգշաբթի օրը ժամանել է Ստեփանակերտ:
Հոբելյանի կապակցությամբ Ղարաբաղի նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ հղելով իր շնորհավորական ուղերձը` Հայաստանի նախագահը, մասնավորապես, հայտարարել է. - «Շնորհավորում եմ բոլորիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Վաղը ոչ միայն Արցախի, այլեւ ողջ հայության տոնն է: Տոնն է մարդու եւ ազգի ազատության, տոնն է մարդու եւ ազգի արժանապատվության, տոնն է ոտնահարված իրավունքների վերականգնման, տոնն է պատմական արդարության հաղթանակի»:
«Սեփական տանը ազատ ու ապահով ապրելու, իր երեխաներին հարազատ մշակույթի ու եկեղեցու ծոցում մեծացնելու իրավունքը յուրաքանչյուրին տրված է ի վերուստ: Ո՛չ պայքարով ու տառապանքներով լի դարերը, ո՛չ հայահալած բռնապետության տասնամյակները չկարողացան եւ չէին կարող կոտրել մեր վճռականությունը, չկարողացան եւ չէին կարող նաեւ խլել մեր իրավունքը», - ասել է Սերժ Սարգսյանը: - «Այն դաժան, տեւական ու հրեշավոր պատերազմը, որ մեզ պարտադրվեց, կարող էր հուսահատության հասցնել ում ասես, բայց ո՛չ արցախցուն: Արցախի ինքնապաշտպանական ջոկատներն իրե՛նք հուսահատության հասցրին եւ խուճապահար փախուստի մատնեցին նրանց, ովքեր մեր գեղատեսիլ ու հարուստ երկրամասը վերածել էին դժոխքի: Սպանդ, ավեր ու թալան, էթնիկ զտումներ, խաղաղ բնակչության բնաջնջում` ահա աշխարհի աչքի առաջ ինչով էր զբաղված այն ուժը, որ պաշտոնապես կոչվում էր Ադրբեջանի հանրապետության զինված ուժեր: Իսկ մեզ համար ելուզակների ու վարձկանների այդ հեղեղը պատմական փորձություն էր, որ մեզ այլընտրանք չէր թողել. կա՛մ մենք փորձության կրակների միջից պետք է դուրս գայինք թրծված, ավելի ամրացած, կա՛մ պետք է դադարեինք լինել: Մենք ընտրեցինք կյանքը, եւ այսօր մենք տոնում ենք կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ: Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան` մեզ կտակելով այս պայծառ տոնը»:
«Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դառնում է 20 տարեկան: Դա նշանակում է, որ Արցախի սահմանները պաշտպանելու են զորակոչվում արդեն անկախության սերունդ մեր որդիները», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:
«Եթե նախկինում Արցախը հայության ցավն էր, ապա այսօր հայության հպարտությունն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր բոլոր կառույցներով: Նույնիսկ պատերազմի սպառնալիքի պայմաններում նա անհամեմատ ավելի ժողովրդավարական է, քան նրանք, ովքեր ժողովրդավարության ու ազգային հանդուրժողականության մասին խոսում են հայության դեմ հերթական պատերազմի սպառնալիքներ հնչեցնելուց ազատ ժամանակ», - հայտարարել է Հայաստանի նախագահը:
«Հայաստանը, Արցախը ու Սփյուռքը մեկ ամբողջականություն են: Մենք բոլորս` հայության բոլոր հատվածներս, միմյանց շարունակությունն ենք: Մենք ամեն ինչ անելու ենք ոչ միայն Արցախի խաղաղության, անվտանգության ամրապնդման, այլեւ սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացման համար», - Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:
«Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շարունակվում է: Մենք, ի տարբերություն ոմանց, ճշմարտությունը չենք թաքցնում մեր ժողովրդից եւ ցանկալին չենք ներկայացնում իրականության փոխարեն: Մեր դիրքորոշումը հստակ է. Լեռնային Ղարաբաղը չի կարող հետագայում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի: Արցախի ժողովրդի կյանքն ու ազատությունը չի կարող հանձնվել ինչ-որ մեկի տնօրինությանը կամ քմահաճույքին: Այն, ինչ հնարավոր եղավ 1923 թվականին, անհնար է 21-րդ դարում, մանավանդ որ մենք չափազանց մեծ գին ենք վճարել դրա համար», - հայտարարել է Հայաստանի նախագահը:
Արարողությունից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությանը:
Ուրբաթ օրը Հայաստանի նախագահը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, Ղարաբաղի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի եւ Հայաստանից, արտերկրից ժամանած հյուրերի ու ղարաբաղցիների հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղի անկախության համար զոհվածների հիշատակին, ծաղիկներ դրել Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին: