Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ երկխոսության շրջանակներում ձեւավորված կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ Վարդան Բոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքելով առկախված երկխոսությունը շարունակելու համար ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու ՀԱԿ-ի պահանջին՝ ասաց, թե ընդդիմադիր ակտիվիստի անազատության մեջ գտնվելը չէ երկխոսության առկախման իրական պատճառը:
«Թող իրենք գնան զիջումների, ինչո՞ւ ուժեղը զիջումներ անի», - ասաց Բոստանջյանը, ում կարծիքով, ՀԱԿ-ը պետք է ինչ-որ քայլ կատարեր այն ժամանակ, երբ ընդդիմադիր ակտիվիստի գործով նախաքննությունը ավարտելուց հետո «ինչ-որ մի բան օրենքով չլիներ»:
Վարդան Բոստանջյանը «ափսոսանք» հայտնեց կատարվածի առիթով, միաժամանակ պնդելով, որ Առաքելյանի անազատության մեջ գտնվելը չէ երկխոսության առկախման իրական պատճառը:
«Էմոցիոնալ պայթյունի պատճառով տեղի է ունեցել դեպք: Դա երբեւիցե, իմ խորին համոզմամբ, չէր կարող պատճառ լինել, որ հենց դրա համար առկախվեր երկխոսությունը», - ասաց Բոստանջյանը:
Հարցին, թե այդ դեպքում ո՞րն էր, իր կարծիքով, երկխոսության առկախման պատճառը, Բոստանջյանը պատասխանեց. - «ՀԱԿ-ը, ըստ էության, հակված էր ստեղծել երեւութականություն, որ ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ իշխանության հետ հարաբերություններում: Դա միգուցե նաեւ ապակողմնորոշիչ բան է հասարակության համար, քանի որ իրականությանը չի համապատասխանում: Ումի՞ց է վախենում իշխանությունը. իշխանությունը մինչեւ իր վերջին վայրկյանն էլ որեւէ մեկի հետ չի խեղճանա, դա պատմությունն է ցույց տվել: Պարզապես հակառակ կողմի դեգերումները կարող են ինչ-որ տեղ ծիծաղելի թվալ»:
Ի պատասխան այն հարցին, թե մի՞գուցե իշխանությունները ցանկացան խուսափել արտահերթ ընտրությունների հարցի քննարկումներից, Բոստանջյանը արձագանքեց. - «Օյ, ինչի՞ մասին է խոսքը, իբր թե խոսում էինք այդ մասին, ուրեմն մեր բնակիչները պետք է մեկ օրում, մեկ ժամում այդպես էականորեն մտքափոխ լինեին եւ լրիվ այլ որոշում կայացնեին, իշխանությունը տային ՀԱԿ-ին, հա՞»:
Նրան չի մտահոգում նաեւ ՀԱԿ-ի՝ հանրահավաքային պայքարը վերսկսելու սպառնալիքը։
«Թող սկսեն։ Ամեն ինչի մեջ կա տրամաբանություն․ արաբները սկսեցին հանրահավաքային պայքարը եւ փոխեցին իրենց իշխանություններին։ Եթե ապագան այդպես է՝ թող այդպես լինի, ի՞նչ է պատահել», - նշեց Վարդան Բոստանջյանը։
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով կոալիցիոն աշխատանքային խմբի ներկայացուցչի խոսքերը, արձանագրեց․ - «Այն հանգամանքը, որ իշխանությունները համարում են, որ խնդիր է դրված, թե ով կզիջի, ցույց է տալիս, որ հարցը իշխանությունների համար կրում է ամբիցիայի բնույթ։ Մեզ համար հարցը մարդու իրավունքների հարց է, այն է, որ Հայաստանում չպիտի լինի քաղբանտարկյալ»։
Զուրաբյանը նշեց, թե ՀԱԿ-ին պետք չէ այնպիսի երկխոսությունը, որը ընդամենը ծառայելու է որպես «քողածածկույթ իրենց ապօրինությունների համար»։ ՀԱԿ համակարգողը միաժամանակ ընդգծեց, որ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման դեպքում իշխանությունների հետ բանակցությունները վերսկսելու իրենց հայտարարությունը մնում է ուժի մեջ։

Your browser doesn’t support HTML5