Աֆղանստանում զոհվել է եւս մեկ վրաց զինծառայող` կրտսեր սերժանտ Ռեւազ Բերիձեն:
Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, Բերիձեն զոհվել է Հելմանդ նահանգում վրացական խաղաղապահ զորախմբի կազմում առաքելություն իրականացնելիս` թալիբների հարձակման ժամանակ ստացած վերքերից:
Կրտսեր սերժանտի մարմինը արդեն տեղափոխվել է հայրենիք:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր խորին ցավակցություններն է հայտնել Բերիձեի ընտանիքին:
Զոհված զինծառայողի ընտանիքը ստանալու է Վրաստանի օրենսդրությամբ հաստատված սոցիալական փաթեթ:
«Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալության վկայությամբ` Աֆղանստանում զոհված վրաց զինծառայողների թիվը այսպիսով հասավ 10-ի. 5 զինծառայողներ զոհվել են 2010 թվականին, 5-ը` այս տարվա ընթացքում:
Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում Վրաստանի 900 զինծառայողներ: