Անչափահասների նկատամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ մեղադրվող ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի գործով այսօր հարցաքննվեց տուժողներից մեկը։
Մեղադրանքը ապացուցվելու դեպքում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր «Մեթըլ Փրինս» ընկերության ղեկավար, 69-ամյա Սերոբ Տեր-Պողոսյանին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում։
Ամերիկահայ գործարարի դեմ դատական գործընթացը դեռեւս ապացույցների հետազոտման ու տուժողների հարցաքննության փուլում է։ Տասը տուժողից արդեն հարցաքննել են 7-ին։ Դռնփակ դատական նիստի ժամանակ դատաքննության կողմերը դիտում են որպես ապացույց ներկայացված տեսանյութերը, այնուհետեւ հարցաքննում ժապավեններում եղած տուժողներին։
«Այսօրվա տուժողը, ըստ էության, համարյա բան չհայտնեց։ Չէ՞ր կարողանում հայտներ, թե՞ կաշկանդվում էր․․․», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստեց ՀՀ Գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ Արամ Ամիրզադյանը՝ հավելելով։ - «Դա այն տուժողն էր, որը երեկ իջավ այն մեքենայից, որը պատկանում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին»։
Այսօր հարցաքննված տուժողը 20 տարեկան է, սակայն հանցագործության կատարման ժամանակ նա 16-17 տարեկան տղա է եղել։ Տուժողը չի հերքել, որ Սերոբ Տեր-Պողոսյանը իրեն ժամանակ առ ժաանակ գումարներ է տվել։ Նրա մոտ Արամ Ամիրզադյանը կաշկանդվածություն է նկատել․ նախաքննության ժամանակ տված ցուցմունքում եւ դատարանի դահլիճում տուժողը իրար հակասող տեղեկատվություն է տվել։ Նա կտրուկ հրաժարվել է, որ սեռական հարաբերություն է ունեցել մեղադրյալի հետ, թեեւ տեսանյութում տուժողի դեմքը երեւացել է։ Սակայն Սերոբ Տեր-Պողոսյանն ինքն է ասել, որ իր, տուժողի եւ մեկ այլ տուժողի միջեւ սեռական հարաբերություն եղել է։
Արամ Ամիրզադյանը նշեց, որ նախաքննության ու նաեւ դատաքննության ընթացքում պարզվել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը տուժողներին «միլիոններ» է տվել։
«Ըստ տուժողների՝ ստիպողաբար չի եղել, բայց տուժողներ կան, որոնք չեն հրաժարվում, որ ունեցել են ֆինանսական կախվածություն», - նշեց նա։
Հավելենք, որ դատական նիստերին տուժողներն ու նրանց ծնողները գալիս են «Մեթըլ Փրինս» ընկերությանը պատկանող մեքենաներով եւ ընկերության աշխատակիցների ուղեկցությամբ։
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում վաղը նույնպես կլսվի Սերոբ Տեր-Պողոսյանի դատական գործը։

Your browser doesn’t support HTML5