Գալիք շաբաթ օրը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի կունենան ռեկտորի ընտրություններ:
Բուհի խորհուրդը, որը ղեկավարում է Արմեն Սմբատյանը, փակ գաղտնի քվեարկությամբ նոր ռեկտոր կընտրի: Ներկայացված է միայն մեկ թեկնածու` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանը:
Կոնսերվատորիայի նախկին ռեկտորը` Սերգեյ Սարաջյանը, պաշտոնաթող եղավ մոտ երկու ամիս առաջ:
Բուհի նոր ղեկավարի առջեւ կանգնած բազմաթիվ խնդիրներից ամենակարեւորը թերեւս դասախոսական կազմի աշխատավարձի հարցն է: Հայտնի է, որ այստեղ, այլ բուհերի համեմատությամբ, շատ ցածր է աշխատավարձը:
«Ես կարծում եմ, որ մեր ռեկտորը կհայթայթի ինչ-որ միջոցներ, կաշխատի մեր ստատուսը մի քիչ բարձրացնել, բարելավել մեր վիճակը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց դասախոսներից մեկը:
Շահեն Շահինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իր համար զարմանալի է, որ այլ թեկնածուներ չեն առաջադրվել, թեեւ հավակնորդներ կային:
Նա վստահ է, որ կոնսերվատորիայում կան մարդիկ, ովքեր ակտիվորեն պայքարելու են իր ընտրվելու դեմ. - «Որովհետեւ նրանք գիտեն, որ եթե ես ընտրվեմ, նրանք չեն աշխատելու այդ շենքում: Որովհետեւ այդ աշխատանքը գոյություն չունի: Չի լինելու աշխատանք, որը չի ենթադրի որոշակի գործունեություն եւ պատասխանատվություն: Մարդիկ կան, որոնք ֆունկցիա չունեն, պատասխանատվություն չեն ունեցել եւ կուզենային, որ ճահճացած վիկակը երկար շարունակվեր… Ես կարծում եմ, որ ոչ թե ես եմ այդպես մտածում, այլ դարը վաղուց փոխվել է արդեն: Ով էլ լինի կոնսերվատորիայում ռեկտոր, չի հանդուրժելու»:
Ռեկտորի պաշտոնում ընտրվելու դեպքում Շահինյանը «ջանք չի խնայելու, որ կոնսերվատորիայի շրջանավարտը լիարժեք մասնագետ լինի»:
«Ամենակարեւորը, ըստ իս, մեր պրոֆեսորադասախոսական կազմն է», - շեշտեց նա: - «Ամենաշատը իրենք են արժանի այս երկրում լավ ապրելու: Կուզենայի, որ նրանք ապրեին այս երկրում լավագույն ձեւով, անհոգ, ֆինանսական պրոբլեմներ չունենային»:

Your browser doesn’t support HTML5