Ուսումնական տարին սկսվելուն պես մարզաբնակ եւ օտարազգի ուսանողներին հուզում է միայն 1 խնդիր. որտե՞ղ են բնակվելու, վարձելու են տուն, թե սենյակ հանրակացարանում:
Երեւանի պետական համալսարանի ուսանողուհի Չախոյան Աննան արդեն մի քանի տարի վարձով է ապրում: Նա ծնունդով Գյումրիից է ու բողոքում է վարձով տրվող բնակարանների գների բարձրացումից եւ նշում, որ Երեւանում 50.000 դրամից ցածր վարձավճարով տուն գտնելն անհնար է:
«Լավ տները բարձր գին արժեն, իսկ ուսանողի ու իր ծնողների համար դժվար է ուսման վարձը վճարելուն զուգընթաց վճարել նաեւ տան համար: Գներն ահավոր են. սովորական տունը 70.000 դրամ է: 50.000 հազարանոց տները դատարկ են, եւ ուսանողը պետք է վճարի միայն պատերի համար, գոնե մեկ հատ մահճակալ չլինի՞ տան մեջ», - ասաց Աննան:
Նա հույս ուներ, որ դիմորդների թվի նվազումը կազդի նաեւ վարձով տրվող տների վճարի վրա, բայց տուն փնտրելիս հակառակ երեւույթին է ականատես եղել: «Կարելի է ասել կրկնակի թանկացան տները. չիջան, դեռ մի բան էլ թանկացան», - նշում է Աննան:
Ուսանողները նախընտրում են վարձել բուհին մոտ գտնվող բնակարան, որպեսզի խնայեն իրենց ժամանակը եւ տրանսպորտի վրա ծախսվող գումարը:
Երեւանի բուհերից Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը ունի ուսանողական հանրակացարան եւ այն միայն իրենց ուսանողների համար է, որտեղ մեծ մասամբ հնդիկ ուսանողներն են բնակվում:
Դելի քաղաքից բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Ջենիֆերը հանրակացարանի իր սենյակի մասին ասաց. - «Ես այստեղ ապրել եմ 3 տարի. սա հանրակացարանում բնակվելուս 4-րդ տարին է: Ինձ դուր է գալիս այն, քանի որ մենք չենք անհանգստանում ջրի, էլեկտրականության եւ մյուս վարձավճարների համար: Մեր շրջապատում ամեն բան հրաշալի է, սա մեր փոքրիկ տունն է»:
Հանրակացարանը վերանորոգվել է 2 տարի առաջ: Յուրաքանչյուր հարկում կա լվացքատուն, լոգարան եւ խոհանոց: «Մենք պատրաստում ենք խոհանոցում: Գնում ենք մեր բանջարեղենը եւ մնացած անհրաժեշտ բաները խանութից: Ունենք 2 ընդհանուր խոհանոց յուրաքանչյուր հարկում», - ասաց նա:
Հանրակացարանում մեկ կիսամյակի համար Ջենիֆերը վճարում է 80.000 դրամ: Յուրաքանչյուր սենյակում կարող են տեղավորվել առավելագույնը 3 ուսանող:
«Մեզ դուր է գալիս այս կացարանը: Տան նման է: Ոչ շատ, բայց շփվում ենք հայ ուսանողների հետ, որովհետեւ մենք բավականաչափ հայերեն չգիտենք», - նշում է 4-րդ կուրսի ուսանողուհի Քուշփուն:

Your browser doesn’t support HTML5