Քադաֆիին հավատարիմ ուժերը մերժել են ապստամբների վերջնագիրը

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի խոսնակը հայտնել է, որ գնդապետին հավատարիմ ուժերը մերժել են ապստամբների վերջնագիրը` Քադաֆիի ծննդավայր Սիրթ քաղաքի հանձնման պահանջով:

Նման վերջնագիր ապստամբները ներկայացրել էին երեկ` սպառնալով, թե հակառակ դեպքում իրենց ուժերը կգրոհեն քաղաքը: