Սիրիայի անվտանգության ուժերը հարձակվել են մի քանի բնակավայրերի վրա

Սիրիացի ակտիվիստները հայտարարել են, որ երկրի անվտանգության ուժերը հարձակում են գործել մի քանի քաղաքների ու գյուղերի վրա:

Ամենամեծ ռազմական գործողությունը իրականացվել է երկրի հյուսիսում գտնվող Սարամին քաղաքում, որտեղ, ըստ իրավապաշտպանների, 5 մարդ զոհվել, ավելի քան 60-ը վիրավորվել են: Եվս մեկ մարդ է զոհվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ գտնվող Քարա քաղաքում ընթացող բախումների ժամանակ:

Միեւնույն ժամանակ, հաղորդվում է, որ տանկեր ու զրահամեքենաներ են պաշարել Ռասթան քաղաքը, որտեղ պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացվում ընդդեմ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության: