Նիգերիայում ՄԱԿ-ի ներկայացուցչությունում պայթյուն է տեղի ունեցել

Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում` ՄԱԿ-ի ներկայացուցչության տարածքում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի արդյունքում առնվազն 18 հոգի է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել են:

«Ֆրանսպրես» գործակալությունը, տեղի ոստիկանությանը հղում անելով. տեղեկացնում է, որ պայթյունն իրականացրել է ինքնասպան ահաբեկիչը: Դեռ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

Վերջերս Նիգերիայում ավելացել են ահաբեկչությունները, որոնք իրականացնում է «Բոկո Խարամ» խմբավորումը: Իսլամիստական այս խումբը պահանջում է Նիգերիայում շարիաթի օրենքներ մտցնել:

Երվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկը դատապարտել է ահաբեկչությունը: